Artsakhpress

Միջազգային

Թուրքիան արձագանքել է պատժամիջոցներ կիրառելու մասին ԵՄ-ի որոշմանը

Պաշտոնական Անկարան, ի պատասխան Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշմանը, հայտարարել է, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում վճռականորեն շարունակելու է հորատման աշխատանքները, և այդ որոշումները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ իրենց համար։  

Թուրքիան արձագանքել է պատժամիջոցներ կիրառելու մասին ԵՄ-ի որոշմանը

Թուրքիան արձագանքել է պատժամիջոցներ կիրառելու մասին ԵՄ-ի որոշմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԹուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ այդ որոշման մեջ Կիպրոսի թուրքերի մասին ոչինչ չի ասվում, մինչդեռ, ըստ թուրքական կողմի պնդումների, նրանք հույների հետ հավասար իրավունքներ ունեն կղզու բնական ռեսուրսների նկատմամբ, գրում է ermenihaber.am լրատվական կայքը:
Թուրքական իշխանությունները ԵՄ-ին մեղադրել են կանխակալ վերաբերմունք ունենալու և կողմնապահ դիրքորոշում ցուցաբերելու մեջ։
2016 թվականի «պետական հեղաշրջման փորձի տապալման» 3-րդ տարեդարձի օրը Թուրքիայի դեմ նման որոշում ընդունելը, ըստ պաշտոնական Անկարայի, խորհրդանշական իմաստ ունի։
Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է նաև, որ 1963-ից հետո Կիպրոսի Հանրապետությունը չի ներկայացնում Կիպրոսի թուրքերին և այս առումով իրենց և Կիպրոսի թուրքերի համար այն իրական պետություն չի կարող համարվել։
«Քանի դեռ ԵՄ-ն այս իրականությունը չի ընդունել և Կիպրոսի թուրքերին շարունակում է ընկալել որպես փոքրամասնություն, այլ ոչ թե հավասար իրավունքներով օժտված կղզու ընհանուր տեր, չի կարող Կիպրոսի հարցում կառուցողական որևէ ներդրում ունենալ»,- ասվում է հայտարարության մեջ։  

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ավստրալիայում տոննաներով գազար են նետել ուղղաթիռից՝ կենդանիներին կերակրելու համար

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

«Քաղաքական պայքարի այս փուլից Արցախը պետք է դուրս գա ուժեղացած և ոչ թե՝ պառակտված»

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Search