Artsakhpress

Հասարակական

Հանրագրերի ինստիտուտի ամրագրումը կխթանի ժողովրդավարության ամրապնդմանը. ԱՀ արդարադատության նախարար

Այսօր՝ հուլիսի 16-ին, տեղի ունեցած ԱՀ կառավարության նիստին, ԱՀ արդարադտաության նախարար Արարատ Դանիելյանը ներկայացրել է «Հանրագրերի մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին ԱՀ կառավարության որոշման նախագիծը:

Հանրագրերի ինստիտուտի ամրագրումը կխթանի ժողովրդավարության ամրապնդմանը. ԱՀ արդարադատության նախարար

Հանրագրերի  ինստիտուտի  ամրագրումը  կխթանի  ժողովրդավարության  ամրապնդմանը. ԱՀ արդարադատության  նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝   Ա.  Դանիելյանն  ասել է, որ   հանրագրեր   ներկայացնելու   իրավունքը՝   որպես  քաղաքական  իրավունք, կարևորագույն  նշանակություն  ունի  անհատական  և  հանրային  շահերի   պաշտպանության   տեսանկյունից:
«Հանրագիրը   միջոց  է  պարտադրելու   պետական  և  տեղական  ինքնակառավարման  մարմիններին  և  պաշտոնատար  անձանց  հաշվի  առնել  հասարակության   կարծիքը, միջոցներ  ձեռնարկել  հասարակության  անդամների  կողմից  բարձրացված  հարցերի  լուծման  ուղությամբ: Վերաբերելով  ոչ  միայն   քաղաքացիներին, այլև օտարերկրյա    քաղաքացիներին  և  քաղաքացիություն  չունեցող  անձանց՝  այն  հնարավորություն  է  տալիս     ապահովելու   հասարակության  առավել  լայն  մասնակցություն և ներգրավվածություն  հանրային  նշանակություն ունեցող  հիմնախնդիրների  լուծման  գործընթացներին»,-ավելացրել  է  նախարարը:
Ըստ  Ա.  Դանիելյանի՝  հանրագիրը   Սահմանադրության  53-րդ  հոդվածի  հիման  վրա  հանրային  նշանակություն  ունեցող  հարցերով  ներկայացվող  գրություն  կամ  պետական  և  տեղական  ինքնակառավարման մարմինների ու  պաշտոնատար  անձանց  գործունեության  թերությունների  մասին հաղորդում կամ  պետական  և  տեղական  ինքնակառավարման  մարմինների  ու  պաշտոնատար  անձանց  գործունեության  բարելավման, տնտեսական, քաղաքական, սոցիալական  և  հասարակական  կյանքի  այլ  ոլորտների  վերաբերող  հարցերի   կարգավորման  կամ  գործող  իրավակարգավորումների կատարելագործման  վերաբերյալ  առաջարկություն  է:
«Հանրագրերը  կարող  են  ներկայացվել գրավոր  կամ  բանավոր  եղանակով:   Գրավոր   հանրագրերը  կարող  են  ներկայացվել  թղթային  կամ  էլեկտրոնային  եղանակաով, իսկ   բանավոր  հանրագրերը  ներկայացվում  են   անհգատական  ընդունելության  ընթացքում: Հանրագրերը  կարող  են  լինել  ընդհանուր  կամ  կոլեկտիվ: Անհատական  հանրագիրը  ներկայացվում  է  մեկ  ֆիզիկական  կամ  մեկ  իրավաբանական  անձի   կողմից, իսկ    կոլեկտիվ  հանրագիրը՝  երկու    և ավելի  անձանց  կողմից: Հանրագիր  ներկայացնող   անձի  պահանջը    չի  կարող  վերաբերել  այնպիսի  միջոցառումների, որոնք  ուղղված  կլինեն ԱՀ ինքնիշխանության  դեմ,  սահմանադրական  կարգի  բռնի  տապալմանը,  տարածքային  ամբողջականության  բռնի  փոփոխությանը, ազգային, ռասսայական, կրոնական ատելություն  բորբոքելուն  կամ  այլ  խտրական  վերաբերմունք  հարուցելուն, ինչպես  նաև   բռնություն  կամ  պատերազմ  քարոզելուն, այլ  անձանց  հիմնական  իրավունքների  և  ազատությունների  խախտմանը  կամ  մարդու  արժանապատվության  նսեմացմանը: հանրագիր  ներկայացրած  անձն  իրավունք  ունի  ցանկացած  ժամանակ  հետ  վերցնել  հանրագիրը կամ հրաժարվել  կոլեկտիվ  հանրագրից»,-մանրամասնել է   Ա.  Դանիելյանը՝  և  ընդծել, որ     որոշումն  ուժի  մեջ  է  մտնելու  2021 թվականից:
Նախարարն  ասել է    նաև, որ  հանրագրերի  ինստիտուտի  ամրագրումը  կխթանի  ժողովրդավարության  ամրապնդմանը, ժողովրդաիշխանության  առավել  ամբողջական  իրացմանը, կապահովի  հասարակության  մասնակցությունը  պետական  և  տեղական ինքնակառավարման  գործընթացին, կբարձրանա  հանրային  իշխանության սուբյեկտների  պատասխանատվությունը  հասարակության  առջև  և  այլն:  
Նիստին՝  ԱՀ   նախագահը  հանձնարարել  է, որպեսզի   հասարակության  տարբեր   շերտերի  հետ  կազմակերպվեն  քննարկումներ՝ վերոնշյալ  նախագծի   վերաբերյալ:

     

Քաղաքական

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում․ Միրզոյան

Հայաստանը և Ղազախստանը պատրաստակամ են զարգացնել երկկողմ հարաբերությունները և իրացնել չօգտագործված հնարավորությունները։

Տնտեսական

Հասարակական

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search