Artsakhpress

Հասարակական

Բակո Սահակյանը ծանոթացել է Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում իրականացվող նախապատրաստական աշխատանքներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին այցելել է Ստեփանակերտի մոտակայքում գտնվող «Կարկառ» զբոսաշրջային հանգստյան համալիր:

Բակո Սահակյանը ծանոթացել է Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում իրականացվող նախապատրաստական աշխատանքներին

Բակո Սահակյանը ծանոթացել է Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում  իրականացվող նախապատրաստական աշխատանքներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը տեղում ծանոթացել է Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում այնտեղ իրականացվող նախապատրաստական աշխատանքներին:
Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին ճամբարում տարվող աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ՝ կարեւորելով հարմարավետ եւ ժամանակակից զբոսաշրջային ցանցի առկայությունը մեր հանրապետությունում:
Նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Search