Artsakhpress

Սպորտ

Թիավարողները նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը

Թիավարության Հայաստանի հավաքականը օգոստոսի 21-25-ը հունգարական Ցեգետ քաղաքում կմասնակցի աշխարհի առաջնությանը:

Թիավարողները նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը

Թիավարողները նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայկական ազգային կանոէի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Վարդան Ադամյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնել է հավաքականի կազմը:
«Մինչև աշխարհի առաջնության մեկնարկը՝ օգոստոսի 4-ից միջազգային ֆեդերացիայի հրավերով Արա Վիրաբյանը (կանոէ) հունգարական Ցեգետ քաղաքում մասնակցելու է ուսումնամարզական հավաքի:
Այս հավաքն արվում է մարզաձևի զարգացման շրջանակներում: Աշխարհի առաջնությանը մասնակցելու են Հայկ Թադևոսյանը, Վլադիմիր Ալավերդյանը, Էդգար Թությանը և Արթուր Ակիշին»,- ասել է Վարդան Ադամյանը:
Նրանք մասնակցելու են բայդարկա 4 տեղանոց և բայդարկա երկտեղանոց մրցաձևերում: Վալդիմիր Ալավերդյանն ու Էդգար Թությանը մասնակցելու են բայդարկա երկտեղանոց 1000 մետր մրցաձևին, որը վարկանիշային է Տոկիո-2020-ի համար: Արա Վիրաբյանը մասնակցելու է մեկ տեղանոց կանոէ 500 և 1000 մետր մրցաձևերին:
Հավաքականը մրցավայր կմեկնի գլխավոր մարզիչ Մարտիրոս Շահվալադյանի գլխավորությամբ:
Նշենք՝ օգոստոսի 25-ից սեպտեմբերի 2-ը ավստրիական Լինս քաղաքում կանցկացվի ակադեմիական թիավարության ԱԱ-ն, որին կմասնակցեն Փայլակ Միրզոյանը և Մհեր Ջանիկյանը: Թիմը մրցավայր կմեկնի Վարդան Ադամյանի գլխավորությամբ:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում 2-ամյա երեխա է թունավորվել

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ

Search