Artsakhpress

Մշակույթ

Ավետիք Իսահակյանի բոլոր պատմվածքները զետեղվել են մեկ գրքում

Ավետիք Իսահակյանի տասնչորս հատորով երկերի լիակատար ժողովածուի վեցերորդ հատորում, որը լույս է ընծայել ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտը, տեղ են գտել վարպետի պատմվածքներն ու գեղարվեստական արձակի տարբեր էջեր, անտիպ և հետմահու տպագրված արձակ գործեր:

Ավետիք Իսահակյանի բոլոր պատմվածքները զետեղվել են մեկ գրքում

Ավետիք Իսահակյանի բոլոր պատմվածքները զետեղվել են մեկ գրքում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շնորհանդեսը տեղի  ունեցավ հուլիսի 16-ին գրականության ինստիտուտում։
Ինստիտուտի տնօրեն, գրականագետ Վարդան Դևրիկյանի խոսքով` հատորի գլխավոր մասը կազմում են բնագրերը՝ արձակ, մանրապատումներ, գրառումներ, հատվածներ ու պատառիկներ։ Ապա գալիս է բնագրային տարբերությունների և տարբերակների բաժինը։

«Արձակը սովորաբար բնագրային տարբերություններ և տարընթերցումներ չի ունենում։ Այն հիմնականում բնորոշ է չափածոյին, երբ հեղինակը քանիցս խմբագրում է բանաստեղծության տողերը և բառերը»,- մեկնաբանեց գրականագետը։ Ըստ նրա՝ Իսահակյանը մանրակրկիտ աշխատել է յուրաքանչյուր տողի և բառի վրա, ինչը ևս նրա արձակի յուրահատուկ բանաստեղծական դրսևորումներից է։
Դևրիկյանն ասաց, որ բնագրային տարբերակները ցույց են տալիս, թե պատմվածքները բանաստեղծական չափածոյի նման ստեղծագործական աշխատանքի ինչ տևական ճանապարհ են անցել մինչև մեզ հայտնի գրական բյուրեղացումներին հասնելը։ Միևնույն պատմվածքը չորս–հինգ տարբերակով մշակելը, նրա գնահատմամբ, իրապես տաժանակիր աշխատանք է։ «Հատորում լավագույնս է ներկայացված յուրաքանչյուր ստեղծագործության ընթացքը ըստ տարբերակների։ Նման բազմատարբերակությունը ստեղծագործական ընդհանրացման ձգտմամբ հայ գրականության մեջ Թումանյանի պոեմներից հետո իր նմանօրինակը չունի, առավել ևս՝ արձակում։ Ուրախությամբ,  հպարտությամբ կարող ենք ասել, որ գրականության ինստիտուտում իրականացվող հայ դասականների երկերի հրատարակություններում առաջնային կարևորություններից մեկը ստեղծագործական նման ընթացքը բնագրային տարբերություններով և յուրաքանչյուր գործի տարբերակներով ներկայացնելն է»,-նշեց գրականագետը։

Հատորի երրորդ բաժինը կազմում են ծանոթագրությունները, որոնցում ընդունված կարգով ներկայացվում են յուրաքանչյուր գործի գրության ժամանակը և տեղը՝ երկի գրության ստեղծագործական պատմությունը, և այն, թե երբ է առաջին անգամ տպագրվել, ապա բացատրվում են այնտեղ նշված իրադարձությունները, հատուկ անունները և տեղանունները, որոնք ընթերցողին օգնում են առավել խորությամբ հասկանալ տվյալ ստեղծագործությունն իր բոլոր շերտերով։
Դևրիկյանի գնահատմամբ՝ ծանոթագրություններն այնքան մանրամասն և հանգամանալից են, որ դրանց մի մասը կարելի է առանձին հոդված-ուսումնասիրություններ համարել։ Գրականագետի մեկնաբանմամբ՝ հատորում տեղ գտած անտիպ ստեղծագործությունները Իսահակյանը հիմնականում գրել է որևէ իրադարձության եւ հատկապես Հայկական հարցի հետ կապված անմիջական տպավորությունների ներքո։ Մեծ տեղ գրավող պատմական և կենսագրական նման փաստերը, նրա խոսքով, վեր են հանված բանասիրական մանրակրկիտ քննությամբ։ Աշխատությունն ավարտվում է «Ավետիք Իսահակյանի արձակը» վերջաբանով, ուր Վարպետի ողջ գրական ժառանգության և աշխարհայացքի միասնականության շրջանակում համակողմանիորեն վերլուծվում են ո՛չ միայն այս, այլև հինգերորդ հատորում տեղ գտած արձակ ստեղծագործությունները։ «Ավ. Իսահակյանը վկայակոչում է գրականագետ Գուցկովի՝ Հայնեի արձակի մասին հետևյալ խոսքերը, որոնք լավագույնս բնորոշում են նաև Իսահակյանի արձակը. «Այս արձակը ակոսված է բանաստեղծի խոփով»։ Վերջաբանում վեր է հանված Իսահակյանի երկերի ներքին էությունը և բազմաշերտ աշխարհը՝ խոհափիլիսոփայական ողջ ընդգրկմամբ»,–հավելեց գրականագետը։

Գրականության ինստիտուտի տնօրենը տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ լույս կտեսնի Իսահակյանի երկերի ակադեմիական հրատարակության հուշերը և գրական հոդվածներն ընդգրկող հատորը, որտեղ տեղ են գտել նաև Թումանյանի, Կոմիտասի Խրիմյան Հայրկի ու Ղևոնդ Ալիշանի մասին հուշեր։ 

Ավետիք Իսահակյանի տասնչորս հատորով երկերի լիակատար ժողովածուի վեցերորդ հատորը հրատարակության է պատրաստել գրականության ինստիտուտի բնագրագիտության բաժնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Ավ. Իսահակյանը, որը նաեւ բ.գ.թ. Ա. Վարդանյանի հետ հատորի խմբագիրն է։ Հատորի բնագրային տարբերությունները կատարել եւ ծանոթագրությունները պատրաստել է բ.գ.թ. Մ. Սարգսյանը։

     

Քաղաքական

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում․ Միրզոյան

Հայաստանը և Ղազախստանը պատրաստակամ են զարգացնել երկկողմ հարաբերությունները և իրացնել չօգտագործված հնարավորությունները։

Տնտեսական

Հասարակական

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search