Artsakhpress

Հասարակական

Հուլիսի 17-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

«Արցախպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Հուլիսի 17-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

Հուլիսի 17-ին սպասվող իրադարձությունները. Անոնս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսօր Ասկերանի շրջանի Պատարա համայնքում մեկնարկում է «Ընտանեկան ճամբար-2019»-ը, որի նպատակն է ընտանիքի դերի ուժեղացումը և ընտանեկան արժեքների պահպանումը: Ծրագրի ընթացքում մասնակից թիմ-ընտանիքները հնարավորություն կունենան արցախյան գեղատեսիլ բնության գրկում միասին անցկացնելու ազգային-ավանդական, մարզա-տուրիստական, մշակութային մրցույթներով, հետաքրքրիր հանդիպումներով և ծանոթություններով հագեցած օրեր:
Ժամը 16:00-ին ծրագրի շրջանակներում տեղի կունենա «Նաղաշ» մշակութաժամանցային միջոցառում:
Ժամը 16:30-ին կկազմակերպվի «Գտիր քո զույգը» ժամանցային խաղ` ծնողների մասնակցությամբ:
Ժամը 17:30-ին ճամբարականների համար կկազմակերպվի խոհանոցային մրցույթ:
Ժամը 18:00-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կունենա գրող, արձակագիր, Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակտիվ մասնակից Մաքսիմ Հովհաննիսյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Միջոցառմանը ներկաները հնարավորություն կունենան Մաքսիմ Հովհաննիսյանից ստանալու նվեր` «Արցախ իմ, ցավ իմ» ժողովածուն, որի համար 2004 թ.-ին նրան շնորհվել է Եղիշեի անվան պետական մրցանակ: Մուտքն ազատ է:
Ժամը 18:00-ին «Արմատներ» կենսակենտրոնում («The Roots») երեխաների համար կկազմակերպվի ժապավենագործության վարպետության բաց դաս:
Ժամը 19:00-ին «Արմատներ» կենսակենտրոնում («The Roots») կկազմակերպվի «Ազատություն և պատասխանատվություն» թեմայով սեմինար-քննարկում: Սեմինարը հատկապես նրանց համար է, ովքեր միշտ անհանգստանում են ուրիշների համար, և դա խանգարում է նրանց հանգիստ ապրել կամ էլ ուզում են առողջ պատկերացումներ ունենալ պատասխանատվության մասին: Սեմինարը կվարի հոգեբանության մագիստրոս ու պրակտիկ հոգեբան Անի Աբրահամյանը: Մուտքն ազատ է:
Այս և այլ թեմաների մասին առավել մանրամասն կարող եք ընթերցել artsakhpress.am կայքում: Հետևեք մեզ նաև թվիթերումֆեյսբուքումինստագրամում և յութուբի ալիքում:
 
«Արցախպրես» լրատվական գործակալությունն ամեն օր ներկայացնում է Արցախում տեղի ունեցող իրադարձությունների անոնսը: Շահագրգիռ անձանց հրավիրում ենք համագործակցության: Միջոցառումների մասին տեղեկատվություն կարող եք փոխանցել մեր էլեկտրոնային հասցեի (info@artsakhpress.am) կամ ֆեյսբուքյան էջի միջոցով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Մեկնարկել է առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը

Search