Artsakhpress

Վերլուծական

Կոչական սպառնալիքներ՝ ուղղված Անկարային. Շահան Գանտահարյանի հոդվածը

Անկարա-Մոսկվա ռազմավարական դաշինքի գործարքային մասը՝ «Ս-400» հակաօդային պաշտպանության համակարգերի առումով առ այս պահը զուտ դեկլարատիվ մակարդակի վրա, անհանգստացրել է Վաշինգտոնին, որը պատժամիջոցների կիրառման մասին բարձրաձայնումներ է անում։

Կոչական սպառնալիքներ՝ ուղղված Անկարային. Շահան Գանտահարյանի հոդվածը

Կոչական սպառնալիքներ՝ ուղղված Անկարային. Շահան Գանտահարյանի հոդվածը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թեեւ չպետք է մոռանալ նախագահ Թրամփի կատարած հայտարարությունը այն մասին, որ Թուրքիայի նախագահը Մոսկվայի հետ ռազմական առք ու վաճառքի առումով մեղավոր չէ։ Պատճառաբանությունը երկրորդական է այս դեպքում. կարեւորը՝ Անկարայի հետ կամուրջները բանուկ վիճակում պահելու վարքագծի դրսեւորումն է։ Հիմա, ԱՄՆ պաշտպանության նախարարն է, որը հավաստիացնում է, թե նախագահ Թրամփը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ պիտի կիրառի` հիմնվելով օրենքների վրա: Այստեղ օրենքը հատկանշական է այն առումով, որ հստակեցնում է, թե պատժամիջոցներ կկիրառվեն ԱՄՆ-ի հակառակորդ երկրների դեմ։
Կանխահաս է հաստատել, որ Թուրքիան դասակարգվում է ԱՄՆ-ի հակառակորդ պետությունների շարքին։ Չպետք է մոռանալ, որ իրավական ընթացակարգ չի մտել Թուրքիան պատժելու որոշումը, եւ թե չի բացառվում, որ հանկարծ շեղում արձանագրվի պաշտոնապես արվող հայտարարություններից։ Իրանի հրաձիգները բարձրացել էին երկինք, եւ հանկարծ հարվածելու գործողությունը չեզոքացրել էր նախագահ Թրամփը։ Պատժամիջոցների  որոշման ուրվագիծն է, որը երեւում է այժմ պարզապես։
Երանգային տարբերություն կա եվրոպական քաղաքական միջավայրերում՝ Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունը խստացնելու առումով։ ԵՄ արտգործնախարարների մասնակցությամբ Բրյուսելում կայացած արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից հետո գրավոր հայտարարություն է  տարածվել, ըստ որի՝ ԵՄ-ն որոշել է միառժամանակ դադարեցնել Անկարայի հետ տեղի ունեցող բոլոր բարձր մակարդակի հանդիպումները, դրանց շարքում՝ Թուրքիայի հետ օդային փոխադրության համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները, ԵՄ-Թուրքիա գործընկերության խորհրդի նիստերը։
Նախատեսվում է նաև, որ Եվրախորհուրդը կնվազեցնի 2020-ի համար Թուրքիային տրամադրվելիք ֆինանսական աջակցությունը։  Միևնույն ժամանակ, Եվրոպական ներդրումային բանկին առաջարկվել է վերանայել Թուրքիային տրամադրվող նյութական աջակցության պայմանները։

Այստեղ պատժամիջոցներ կիրառելու մղիչ գործոնը առավելաբար վերաբերում է Կիպրոսի ջրային տարածքներում Թուրքիայի ձեռնարկած հորատման աշխատանքներին։ Այդ աշխատանքները դադարեցնելու բազմակողմ պահանջները նկատի չեն առնվել Անկարայի կողմից։
Այստեղ եւս առայժմ դադարեցնել,  հանձնարարել, նախատեսել՝ կոչական բնույթի հայտարարություններ են, որոնք Բրյուսելն ուղղում է Թուրքիային։
Մինչ՝ Անկարան շարունակում է ռազմական առք ու վաճառքն ու կիպրական ջրային տարածքներում հորատման աշխատանքները։  Ավելին՝ համաձայնեցնելով իր գործողությունները Մոսկվայի եւ Թեհրանի հետ, ձեռնարկում է դեպի Իրաք սահմանափակ ներխուժումներ կամ դեպի Սիրիայի սահման ռազմական կուտակումներ։
Պատժամիջոցների սպառնալիքի դրսեւորումները կարող են շարունակվել։ Թե՛ Վաշինգտոնը եւ թե՛ Բրյուսելը հեռու են դեռ Անկարայի հետ ուղղակի բախման կետերից։ Երկուսն էլ, սակայն, Իրանի միջուկային դաշինքի վերագործարկման կարելիությունների վրա են շեշտում, Թեհրանի նկատմամբ եւս բախման կետերը շրջանցելու կամ ընդհանրապես նման հանգրվանից խուսափելու համար։
Անկարայի արտաքին համարձակ քայլերը կարող են մեկնաբանվել ներքին հետզհետե դյուրաբեկվող իրավիճակի զարգացմամբ։ Գերնախագահական լիազորություններ ունեցող Էրդողանը արտաքին հավակնոտ քայլերի է դիմում ներքին ամրակայություն վերաշահելու համար։
Քաղաքական ներքին անկայունություն ուրվագծող իրավիճակի վրա ավելանում է քրդական աշխատավորական կազմակերպության զինյալ գործողությունների վերսկսման երեւույթը։ Որքան էլ հեռու լինեն բախման կետերը, թվում է, որ  հայտարարողական եւ կոչական պատժամիջոցային սպառնալիքների եւ ներքին անկայունության առաջնորդող նախադրյալների հրահրման մեջ որոշակի կապեր կան։ Անկարան հետզհետե սպառում է ներքին-արտաքին հավակնոտ քայլեր առնելու առաձգականության օղակների օգտագործման միջոցները։
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

     

Քաղաքական

Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկումներ է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների թեմայով

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կողմից Միացյալ նահանգների Կոնգրեսում կազմակերպվել է «Ցեղասպանության հակադարձում․ Արցախի բնիկ հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով երկօրյա քննարկում։

Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Տնտեսական

Հասարակական

Այսօր եկեղեցին նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Վիրապ մտնելու տոնը

Մարտի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց Խորանով Ս. Պատարագ:

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search