Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից տեղեկացնում են, որ երկարատև հիվանդությունից հետո մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը։
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,- ասված է Մայր թատրոնի ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուդոլֆ Ղևոնդյանը կոմայի մեջ է: