Artsakhpress

Հասարակական

«Հայաստանի Հանրապետություն». Պարգեւ սրբազանի գլխավոր երազանքը միացումն է մայր Հայաստանին

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում, նշել է, որ Արցախի թեմի վերաբացումից 30 տարի անց հասել են զգալի հաջողությունների:

«Հայաստանի Հանրապետություն». Պարգեւ սրբազանի գլխավոր երազանքը միացումն է մայր Հայաստանին

«Հայաստանի Հանրապետություն». Պարգեւ սրբազանի գլխավոր երազանքը միացումն է մայր Հայաստանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վերաբացումից հետո առաջինն օծվել է հոգեւոր կենտրոնը` Գանձասարի վանքի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: Այնուհետեւ հերթով օծվել ու բացվել են Արցախի մյուս եկեղեցիները: Կառուցվել, վերանորոգվել է 90 վանք, եկեղեցի եւ մատուռ: Այս տարիներին մոտ 100 գիրք է հրատարակվել:
Սրբազանի խոսքով, թեմը նաեւ խնդիրներ ունի, մասնավորապես քիչ են հոգեւորականները: «Արցախում ապրող ամեն հայ պիտի դառնա բանիմաց, գրագետ, զորեղ քրիստոնյա: Մենք դրան դեռ չենք հասել: Ունենք հազարավոր հավատացյալներ, նրանց գրականությամբ ապահովում ենք, համապատասխան գիտելիքներով օժտված են, բայց ոչ բոլորն են այն մակարդակին, որը մենք ենք ակնկալում: Կամաց-կամաց պիտի հասնենք դրան»:
Ինչ վերաբերում է թեմի առաջնորդի նվիրական իղձերին, ապա դրանցից գլխավորը միացումն է մայր Հայաստանին: Հաջորդը խաղաղություն ու անվտանգություն ունենալն է»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Մեկնարկել է առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը

Search