Artsakhpress

Քաղաքական

Մեր ունեցած մեծ ներուժն ու հնարավորությունը կօգնեն՝ իրականացնելու բոլոր ծրագրերը. Արմեն Գրիգորյան

ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկել ենք ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելու և անվտանգությունը բարձրացնելու վերաբերյալ մի շարք հարցեր:

Մեր ունեցած մեծ ներուժն ու հնարավորությունը կօգնեն՝ իրականացնելու բոլոր ծրագրերը. Արմեն Գրիգորյան

Մեր   ունեցած  մեծ  ներուժն  ու  հնարավորությունը  կօգնեն՝  իրականացնելու     բոլոր  ծրագրերը. Արմեն  Գրիգորյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ  նախագահի  հետ  հանդիպումից  հետո   այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ զրույցում  ասել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար  Արմեն  Գրիգորյանը:
Նա   իր  խոսքում  մասնավորապես  ավելացրել  է. «Մեր  երկու  կառույցներն  էլ   իրականացնում  են  ակտիվ  աշխատանքներ: ԱՀ  անվտանգության  խորհրդի   նորանշանակ    քարտուղար  Արշավիր  Ղարամյանի  հետ կշարունակենք  մեր համատեղ  աշխատանքները,  և  արդեն  նախանշել  ենք  ծրագրեր, որոնց  ուղղությամբ   կաշխատենք:  Մեր   ունեցած  մեծ  ներուժն  ու  հնարավորությունը կօգնեն՝  իրականացնելու     բոլոր  ծրագրերը»:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search