Artsakhpress

Սպորտ

Եվրո-2019-ում Հայաստանը կխաղա Իտալիայի, Իսպանիան` Պորտուգալիայի հետ

Եվրոպայի մինչև 19 տարեկանների երևանյան առաջնությունը մեկօրյա դադարից հետո վերսկսվում է:

Եվրո-2019-ում Հայաստանը կխաղա Իտալիայի, Իսպանիան` Պորտուգալիայի հետ

Եվրո-2019-ում Հայաստանը կխաղա Իտալիայի, Իսպանիան` Պորտուգալիայի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: A խմբում մրցաշարի ֆավորիտներից մեկը` Իսպանիայի ընտրանին, 18:45-ին «Բանանց» մարզադաշտում կմրցի Պորտուգալիայի հետ: Երկու թիմերն էլ իրենց առաջին խաղում հաղթել են: Ժամը 21:00-ին Հանրապետական մարզադաշտում Հայաստանի ընտրանին կխաղա Իտալիայի հետ:
A խմբում Իսպանիան և Պորտուգալիան ունեն 3-ական միավոր: Հայաստանը և Իտալիան միավորներ չունեն:
Եվրոպայի 2019 թվականի մինչև 19 տարեկանների առաջնությունն այս տարի անցկացվում է Հայաստանում: Հանդիպումները կայանում են Հանրապետական, «Բանանց», ՀՖՖ տեխնիկական կենտրոնի մարզադաշտերում:
8 թիմերը բաժանված են երկու ենթախմբերի` A, B: A խմբում Հայաստանի ընտրանու հետ ընդգրկված են նաև Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի հավաքականները: B խմբում կմրցեն Նորվեգիայի, Իռլանդիայի, Չեխիայի և Ֆրանսիայի ընտրանիները:
Եվրո-2019-ի տոմսերն արժեն 200-500 դրամ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պետնախարարը դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Ստեփանակերտում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով

Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Արցախում դեռևս չի մեկնարկել. պարզաբանում

Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները

«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Արցախում բնակվարձերի փոխհատուցման չափը կազմում է մինչև 80 հազար դրամ

Արցախում ավտովթարի հետևանքով մահացել է Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարաձգվել

Search