Artsakhpress

Հասարակական

«Արարիչ» բարեգործական հիմնադրամի ծրագրերի շրջանակներում ուսանողների նոր խումբ է մեկնել Գելենջիկ

«Արարիչ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամ»-ի համատեղ աջակցությամբ այսօր՝ հուլիսի 17-ին, Մեսրոպ Մաշտոց համալսարանի 8 ուսանող մեկնել է Ռուսաստանի Դաշնության Գելենջիկ քաղաք:

«Արարիչ» բարեգործական հիմնադրամի ծրագրերի շրջանակներում ուսանողների նոր խումբ է մեկնել Գելենջիկ

«Արարիչ» բարեգործական հիմնադրամի  ծրագրերի  շրջանակներում   ուսանողների  նոր  խումբ  է  մեկնել   Գելենջիկ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արարիչ» բարեգործական հիմնադրամի տնօրեն  Նարեկ Ավետիսյանն ասել  է, որ  ծրագրի   շրջանակներում   արդեն  հինգերորդ    խումբն  է  մեկնում   ՌԴ-ն:
Նա  նշել է, որ  ծրագրի  շրջանակներում նախատեսված  է 7-օրյա հանգիստ Սև ծովի ափին գտնվող «Վիկտորիա» առողջարանային  համալիրում:
«Մենք  համոզված  ենք, որ    ծրագրին  մասնակից    ուսանողները     լավ   տպավորություններով  ու    բարձր  տրամադրությամբ  են    վերադառնում    իրենց  հատկացրած   ամառային  հանգստից: Այս  ծրագիրը  լինելու  է շարունակական»,-նշել  է  Ն. Ավետիսյանը:
 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search