Artsakhpress

Սփյուռք

«Իմացեք՝ Կոնգրեսում կա ուժ, որի համար այս հարցը կարեւոր է». ԱՄՆ Կապիտոլիումի գմբեթի ներքո հնչել է հայ եկեղեցական աղոթքը

Հայ եկեղեցական աղոթք՝ Միացյալ Նահանգների Կապիտոլիումի գմբեթի ներքո:

«Իմացեք՝ Կոնգրեսում կա ուժ, որի համար այս հարցը կարեւոր է». ԱՄՆ Կապիտոլիումի գմբեթի ներքո հնչել է հայ եկեղեցական աղոթքը

«Իմացեք՝ Կոնգրեսում կա ուժ, որի համար այս հարցը կարեւոր է». ԱՄՆ Կապիտոլիումի գմբեթի ներքո հնչել է հայ եկեղեցական աղոթքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կոնգրեսական խմբի նախաձեռնությամբ Կապիտոլիումում՝ ԱՄՆ-ի ժողովրդավարության օրրանում Մերձավոր Արեւելքի մի շարք եկեղեցիների աղոթք կազմակերպվեց: Կազմակերպիչների խոսքով, միջոցառման նպատակն է՝ բարոյական աջակցություն ցուցաբերել հատկապես Մերձավոր Արեւելքի քրիստոնյաներին, որոնց թիվը վերջին տասնամյակներում կտրուկ նվազել է, հաղորդում է «Ամերիկայի ձայնը», հայտնում է News.am-ը:
Միացյալ Նահանգները ոչ միայն քրիստոնյա արժեքների կրողն է այլեւ պետք է հանդիսանա աշխարհում այս արժեքների պաշտպանը, իր ելույթում ընդգծում է հայկական արմատներ ունեցող ԱՄՆ-ի կոնգրեսական Աննա Էշուն. «Իմացեք՝ Կոնգրեսում կա ուժ, որի համար այս հարցը կարեւոր է եւ Աստծո կամոք մենք կշարունակենք մեր աշխատանքը»:
Հայկական արմատներ ունեցող մեկ այլ կոնգրեսական, Ջեքի Սփիրն իր ելույթում հիշեցրեց՝ այսօրվա աշխարհում իրական քրիստոնյա լինելը հեշտ չէ, հիշատակելով պատվիրաններից մեկը. «Հեշտ է կարեկցող եւ գթասիրտ լինել քեզ նման մարդկանց նկատմամբ կամ մարդկանց նկատմամբ, ովքեր քեզ դուր են գալիս: Մեր իրական կարեկցանքն ու գթասրտությունը փորձության են ենթարկվում, երբ մեզանից պահանջվում է ցուցաբերել դրանք ոչ մեզ նման մարդկանց նկատմամբ»:
Վաշինգտոնում Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանն էլ իր ելույթում անդրադարձավ քրիստոնեության նշանակությանը հայերի համար. «Հայերին հաջողվեց վերապրել Ցեղասպանության սարսափը, պահպանվել եւ չփոխել սեփական դավանանքը հենց այն պատճառով, որ մենք քրիստոնյա ժողովուրդ ենք»:
Միացյալ Նահանգների Կապիտոլիումի գլխավոր դահլիճում ավանդաբար կազմակերպվում են ԱՄՆ-ի համար կարեւորագույն նշանակություն ունեցող միջոցառումներ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ավստրալիայում տոննաներով գազար են նետել ուղղաթիռից՝ կենդանիներին կերակրելու համար

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Բակո Սահակյանն այցելել է մի շարք զորամասեր

Search