Artsakhpress

Քաղաքական

Հանրությունը պետք է ամբողջապես պատկերացնի առաջարկվող փոփոխությունների հնարավոր հետևանքները. Գեղամ Ստեփանյան

Առնվազն ազնիվ չէ իրական ցանկություններն ու նպատակները քողարկել այնպիսի մի զգայուն գաղափարի տակ, ինչպիսին Արցախի և մայր Հայաստանի միավորումն է:

Հանրությունը պետք է ամբողջապես պատկերացնի առաջարկվող փոփոխությունների հնարավոր հետևանքները. Գեղամ Ստեփանյան

Հանրությունը պետք է ամբողջապես պատկերացնի առաջարկվող փոփոխությունների հնարավոր հետևանքները. Գեղամ Ստեփանյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է խորհրդարանական «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանը` անդրադառնալով ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմից նախաձեռնված ստորագրահավաքին:
«Միացումը բոլորիս նպատակների և իղձերի գագաթնակետն է, դրան մենք ձգտում ենք ազգովի՝ Արցախում, մայր հայրենիքում և Սփյուռքում, և որպեսզի հասնենք դրա իրագործմանը, պետք է լինենք հնարավորինս ճկուն ու զգուշավոր: Ամեն չմտածված ու կարճաժամկետ շահ հետապնդող քայլ կարող է կործանարար լինել»,- նշել է Գ. Ստեփանյանը:
Պատգամավորը կարծում է, որ  վերջին օրերին բավականին շատ է խոսվել սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության և այդ թեմայով Սամվել Բաբայանի հայտարարությունների մասին: Հիմնավոր փաստարկներով ընդգծվել է, որ այն առաջարկը, որը նախաձեռնող խումբը պատրաստվում է ներկայացնել Խորհրդարանին, իրավական և քաղաքական առումով բազմաթիվ հարցեր ու խնդիրներ է առաջացնում: Օրեր առաջ հայկական երկու խորհրդարանների պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում և դրան հետևած ճեպազրույցի ժամանակ հայաստանյան  գործընկերները ևս բարձրաձայնել են այդ մասին:
«Ինչ վերաբերում է հակաօրինական քայլերի կոչին. նախ որոշակի պարզաբանումներ տանք հանրությանը, թե ինչպիսի ընթացակարգ է սահմանված օրենքով նման դեպքերում: Այսպես՝ ստորագրահավաքի ժամկետը լրանալուց հետո նախաձեռնող խումբը 15-օրյա ժամկետում դրանք ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ստորագրությունների վավերականությունը ստուգելու համար: Հանձնաժողովն այդ գործառույթը իրականացնելու համար մեկ ամիս ժամկետ ունի, որից հետո միայն նախաձեռնող խումբը կարող է առաջարկը ներկայացնել Ազգային ժողով:
Խորհրդարան մուտք գործելուց հետո «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված կարգով առաջարկը, պահանջներին համապատասխանելու դեպքում, 3 օրվա ընթացքում, դրվելու է շրջանառության մեջ: Այդ պահից սկսած պատգամավորներին 30 օր ժամանակ է տրվում գրավոր առաջարկներ ներկայացնելու համար, և դրանից հետո արդեն հարցը կարող է քննարկվել գլխադասային հանձնաժողովում ու մտնել խորհրդարանի հերթական նիստի օրակարգ: Այս ընթացակարգից ցանկացած շեղում արդեն իսկ անօրինական է: Հասարակական լարվածություն թույլ չտալու, հանրությանը չպառակտելու և կայունություն պահպանելու համար պետք է հեռու մնալ ապակառուցողական հայտարարություններից և օրինականության շրջանակներից դուրս գործողություններից»,- մասնավորապես ասել է «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավորը:
Գ. Ստեփանյանի խոսքով` պարզ է, որ երկիրը ցնցումներից և անկայունությունից զերծ պահելու համար անհրաժեշտ է քաղաքական և հանրային լայն կոնսոլիդացիա: Բոլոր այն ուժերն ու անհատները, որոնք շահագրգիռ են օրինական ու ժողովրդավարական ճանապարհով երկրի զարգացմանը, ըստ մեր զրուցակցի, պետք է հիմնավորված կարծիք արտահայտեն և բարձրաձայնեն առկա մտահոգությունները:
«Յուրաքանչյուրին՝ մասնավորապես ստորագրահավաքին միացած քաղաքացիներին, պետք է հասանելի դարձնել առաջարկի էությունը. հանրությունը պետք է ամբողջապես պատկերացնի առաջարկվող փոփոխությունների հնարավոր հետևանքները: Իսկ եթե գաղափարը միացումն է, որին ես խիստ կասկածում եմ, ապա նախաձեռնող խումբը ավելի ճիշտ կաներ, եթե գործընթացը սկսեր Հայաստանում և շարունակեր Արցախում՝ իշխանությունների, հանրային ազդեցություն ու հեղինակություն ունեցող կառույցների և անհատների հետ լայն խորհրդատվություններից»,- եզրափակել է ԱԺ պատգամավորը

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search