Artsakhpress

Միջազգային

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը կոչ է արել ՄԱԿ հովանու ներքո ստեղծել վարքի նորմեր տեղեկատվական դաշտում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) անհրաժեշտ է համարում միավորել ջանքերը տեղեկատվական անվտանգության ոլորտում՝ ՄԱԿ հովանու ներքո տեղեկատվական դաշտում վարքի կանոնների եւ նորմերի անհապաղ մշակման համար։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը կոչ է արել ՄԱԿ հովանու ներքո ստեղծել վարքի նորմեր տեղեկատվական դաշտում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը կոչ է արել ՄԱԿ հովանու ներքո ստեղծել վարքի նորմեր տեղեկատվական դաշտում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ,  այս մասին չորեքշաբթի ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։ Նա հանդես է եկել ԵԱՀԿ անվտանգության ոլորտում ընթացող համագործակցության համաժողովում, որի թեման է. «ՀԱՊԿ գործունեությունը՝ հաջակցություն անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտների ապահովմանն ուղղված ԵԱՀԿ պարտավորությունների», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Անհրաժեշտ ենք համարում միավորել հավաքական ջանքերը տեղեկատվական անվտանգության ոլորտում։ Հատուկ նշանակություն ենք տալիս ՄԱԿ հովանու ներքո տեղեկատվական տարածքում պատասխանատու վարքի համընդհանուր կանոնների, նորմերի եւ սկզբունքների  մշակմանն ու ընդունմանն աջակցելուն»,- նշել է Սեմերիկովը։
Նա նաեւ տեղեկացրել է, որ ՀԱՊԿ-ը աշխատանք է տանում Կազմակերպությունների միասնական ցուցակի ձեւավորման ուղղությամբ, որոնք ահաբեկչական են ճանաչվել կազմակերպության անդամ պետությունների տարածքում։ ՀԱՊԿ ղեկավար մարմինների կողմից հաստատման սահմանված ընթացակարգ է անցնում «ՄԱԿ Գլոբալ հակաահաբեկչական ռազմավարության իրականացման 2019-2021 թվականների՝ ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական գործողությունների ծրագիրը»։
«Մենք կարեւոր ենք համարում ԵԱՀԿ ջանքերի ավելացումը նոր վերազգային եւ վերսահմանային մարտահրավերներին ու սպառնալիքներին, հատկապես ահաբեկչությանը  դիմակայության գործում՝ «Ահաբեկչությունից զերծ աշխարհ ունենալու համար վարքականոնի» հիման վրա, որը նախաձեռնել է Ղազախստանը ՄԱԿ ԳՎ 73-րդ նստաշրջանի բացմանը, եւ որի մասնակիցներն են արդեն 82 պետություններ»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը։ 

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search