Artsakhpress

Միջազգային

Իրաքի Էրբիլ քաղաքում զինված հարձակում է կատարվել թուրք դիվանագետների վրա

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի Էրբիլ քաղաքում անհայտ անձը հարձակվել է Էրբիլում Թուրքիայի հյուպատոսության աշխատակցների վրա, որի հետևանքով  թուրք դիվանագետներից մեկը սպանվել է։

Իրաքի Էրբիլ քաղաքում զինված հարձակում է կատարվել թուրք դիվանագետների վրա

Իրաքի Էրբիլ քաղաքում զինված հարձակում է կատարվել թուրք դիվանագետների վրա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԸստ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության՝  թուրք դիվանագետները հարձակման են ենթարկվել ռեստորանում: Ըստ ռեստորանի սեփականատիրոջ՝ հարձակումն իրականացրած անձը քաղաքացիական հագուստով է եղել։
Աղբյուրը նշում է, որ հարձակվողն այնուհետև դիմել է փախուստի։ Էրբիլից  այլ քաղաքներ տանող ճանապարհները փակվել են։
Հարձակման ժամանակ սպանված դիվանագետների թվի մասին տարբեր տեղեկություններ են հաղորդվում։ 
«Reuters» լրատվական գործակալությունը նշում է, որ հարձակման հետևանքով առնվազն 3 թուրք դիվանագետ է սպանվել։ Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է միայն 1 սպանվածի մասին։ Թուրքական լրատվակմիջոցները ևս հաղորդում են 1 սպանվածի մասին։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

Բախվել են «ԳԱԶ-53»-ն ու «Hyundai Sonata»-ն. վերջինս ամբողջությամբ այրվել է. կան վիրավորները (ֆոտո)

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Կանոնավոր ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ

Search