Artsakhpress

Հասարակական

Աշխարհում ավելի քան 820 միլիոն մարդ քաղցած է. ՄԱԿ-ի զեկույց

Վերջին 3 տարիների ընթացքում աշխարհում սովի մակարդակը չի նվազել, իսկ գերքաշությունն աճ է գրանցել:

Աշխարհում ավելի քան 820 միլիոն մարդ քաղցած է. ՄԱԿ-ի զեկույց

Աշխարհում ավելի քան 820 միլիոն մարդ քաղցած է. ՄԱԿ-ի զեկույց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԸստ գնահատականների` 2018թ․-ին 820 միլիոն մարդ բավականաչափ պարեն չի ունեցել նախորդ տարվա 811 միլիոնի համեմատ, իսկ սա նշանակում է, որ 3 տարի շարունակ աճել է սովի մատնված մարդկանց թիվը: Այս փաստն իր հերթին ընդգծում է մինչև 2030թ.-ի Կայուն Զարգացման Նպատակների (ԿԶՆ) զրոյական սովին հասնելու ճանապարհին առկա հսկայածավալ մարտահրավերի մասին: SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին ասված է «Աշխարհում սննդի անվտանգության և սնուցման իրավիճակի» մասին լույս տեսած նոր զեկույցում:
 
Ըստ զեկույցի՝ թերսնված երեխաների թիվը կիսով չափ կրճատելու և ցածր քաշով նորածինների թվի նվացեցման հարցում առաջընթացը շատ դանդաղ է ընթանում, ինչն իր հերթին ԿԶՆ-ի 2 թիրախն է՛լ ավելի անհասանելի է դարձնում:
 
Միևնույն ժամանակ, ի լրումն այս մարտահրավերների` գերքաշության և ճարպակալման ցուցանիշները շարունակում են աճել ամենուր, հատկապես` դպրոցահասակ երեխաների և մեծահասակների շրջանում:
 
Աշխարհում ամենուր կանայք անբավականաչափ պարենի խնդրին ավիլի շատ են առնչվում, քան տղամարդիկ, իսկ այս հարցում ամենամեծ անհամաչափությունը գրանցվել է Լատինական Ամերիկայում:
 
Սովի ցուցանիշը աճում է մասնավորապես այն երկրներում, որտեղ տնտեսական աճը կաղում է. այն է՝ միջին եկամուտ ունեցող և առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների հարցում միջազգային առևտրից կախում ունեցող երկրներում: ՄԱԿ-ի տարեկան զեկույցում նաև նշվում է, որ եկամուտների անհավասարությունը աճում է սովի մակարդակի ցուցանիշի աճ գրանցած երկրներից շատերում, ինչն ավելի է բարդացնում աղքատության մեջ ապրող կամ խոցելի մարդկանց իրավիճակը:
 
Զեկույցի համաձայն՝ ավելի քան 2 միլիոն մարդկանց՝ հիմնականում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներից, կանոնավոր կերպով հասանելի չէ անվտանգ, սննդարար և բավականաչափ սնունդը: Սակայն սննդի անկանոն հասանելիությունը խնդիր է նաև բարձր եկամուտ ունեցող երկրներում, այդ թվում՝ Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի բնակչության 8 տոկոսի համար:
 
Հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում պարենային համակարգի հիմնարար փոփոխության, այն է՝ բնակչությանը կայուն կերպով արտադրվող առողջարար սննդով ապահովելու համար:
Կարևոր փաստեր և ցուցանիշներ՝
  • 2018թ. աշխարհում քաղցած մարդկանց թիվը՝ 821.6 միլիոն (կամ յուրաքանչյուր 9-ից մեկը)
    • Ասիայում՝ 513.9 միլիոն
    • Աֆրիկայում՝ 256.1 միլիոն
    • Լատինական Ամերիկայում և Կարիբյան կղզիներում՝ 42.5 միլիոն
  • Ցածր քաշով ծնված երեխաների թիվը՝ 20.5 միլիոն (յուրաքանչյուր 7-ից մեկը)
  • Մինչև 5 տարեկան թերաճ երեխաների քանակը (իրենց տարիքի համար ցածր հասակ ունեցող)՝ 148.9 միլիոն (21.9%)
  • Մինչև 5 տարեկան թերսնուցված երեխաների քանակը (իրենց հասակի համար ցածր քաշ ունեցող)՝ 49.5 միլիոն (7.3%)
  • Մինչև 5 տարեկան գերքաշ երեխաների քանակը (իրենց հասակի համար ավել քաշ ունեցող)՝ 40 միլիոն (5.9%)
  • Գերքաշություն ունեցող դպրոցական տարիքի երեխաների և պատանիների թիվը՝ 338 միլիոն
  • Ճարպակալություն ունեցող չափահասների թիվը՝ 672 միլիոն (13% կամ յուրաքանչյուր 8-ից մեկը)
Իրավիճակը Հայաստանում՝
  • Ցածր քաշով ծնված երեխաների թիվը՝ 10 տոկոս («Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգիրք, 2018թ.)
  • Մինչև 5 տարեկան թերաճ երեխաների թիվը՝ 9 տոկոս (ՀԺԱՀ 2015-16)
  • Մինչև 5 տարեկան թերսնուցված երեխաների թիվը՝ 4 տոկոս (ՀԺԱՀ 2015-16)
  • Մինչև 5 տարեկան գերքաշ երեխաների թիվը՝ 14 տոկոս (ՀԺԱՀ 2015-16)

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search