Artsakhpress

Միջազգային

Գերմանիայի պաշտպանության նոր նախարար է նշանակվել Աննեգրետ Քրամփ-Քարենբաուերը

Գերմանիայի պաշտպանության նոր նախարար է նշանակվել Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահ Աննեգրետ Քրամփ-Քարենբաուերը:

Գերմանիայի պաշտպանության նոր նախարար է նշանակվել Աննեգրետ Քրամփ-Քարենբաուերը

Գերմանիայի պաշտպանության նոր նախարար է նշանակվել Աննեգրետ Քրամփ-Քարենբաուերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Նա այդ պաշտոնում փոխարինում է Ուրսուլա ֆոն դեր Լյայենին, որը ընտրվել էր Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի կողմից, NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է DW-ն:
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը պաշտպանության նախարարի պաշտոնից կհեռանա հուլիսի 17-ին: Քրամփ-Քարենբաուերի նշանակման մասին որոշումն ընդունվել է ՔԴՄ նախագահությունում խորհրդակցությունից հետո, այնուհետ այն հաստատել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
Քրամփ-Քարենբաուերը գերմանացի պահպանողականների ղեկավարի պաշտոնում Անգելա Մերկելի իրավահաջորդը դարձել էր 2018 թվականի դեկտեմբերի 7-ին, երբ հաղթել էր ներկուսակցական ընտրություններում: Մինչ այդ նա որպես վարչապետ ղեկավարում էր Գերմանիայի ամենափոքր դաշնային հողը`Սաարը:
Քրամփ-Քարենբաուերը հաջողության է հասել իր կարիերայի ամենատարբեր փուլերում եւ տարբեր ոլորտներում, ինչի համար  նրան հաճախ անվանում են «ունիվերսալ զենք»: Բացի այդ նա Գերմանիայում հայտնի է իր անվան կրճատված  ԱՔՔ հապավումով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Մեկնարկել է առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը

Search