Artsakhpress

Քաղաքական

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունն ընդունելություն է կազմակերպել ի պատիվ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, ով Վաշինգտոնում է` մասնակցելու ԱՄՆ Կոնգրեսի Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի առաջնորդների ֆորումին:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունն ընդունելություն է կազմակերպել ի պատիվ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունն ընդունելություն  է կազմակերպել ի պատիվ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արարատ Միրզոյանը խոսել է Հայաստանի ու ԱՄՆ օրենսդիր մարմինների միջև երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ Հայաստանի առաջնահերթությունների մասին, ինչպես նաև ներկաներին ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քաղաքական, տնտեսական ու ընտրական բարեփոխումները` հատկապես կարևորելով արդարադատության ոլորտում խոշոր բարեփոխումների իրականացումը:
 Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջը, համայնքի անդամները հնարավորություն են ունեցել շփվելու հայկական պատվիրակության անդամների հետ և հարցեր ուղղելու թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տարբեր ոլորտներում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search