Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կազմակերպվել է Մաքսիմ Հովհաննիսյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական երեկո

ԱՀ գրողների միության նախաձեռնությամբ և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում այսօր կազմակերպվել է գրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:

Ստեփանակերտում կազմակերպվել է Մաքսիմ Հովհաննիսյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական երեկո

Ստեփանակերտում   կազմակերպվել  է    Մաքսիմ  Հովհաննիսյանի  ծննդյան  85-ամյակին  նվիրված  հոբելյանական    երեկո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝   միջոցառմանը  բացման  խոսքով  հանդես  է  եկել   ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանը:
Նրա  բնութագրմամբ՝    Մաքսիմ  Հովհաննիսյանն   արցախյան  ռահվիրաներից  մեկն  է, ով   Արցախի  գյուղագրությունը  հասցրել  է    մի  նոր  որակական   աստիճանի:
«Հոբելյարի    գրվածքներն  ընթերցվում  է մեկ     շնչով՝  սկսած նրա  հրապարակախոսական   գործերից  մինչև  ամենալուրջ  աշխատանքները:   Մ. Հովհաննիսյանն  ուրույն  դերակատարություն ունի  լրագրության  ոլորտում: Ամենադժվարին  ժամանակաշրջանում     ղեկավարելով   Արցախի   հանրապետական   թերթը՝  նա  կարողացել է  Արցախյան  ազատագրական  պայքարը  յուրովի  մեկնաբանել  մամուլի   էջերում»,-մասնավորապես  ասել է  Լ. Հովհաննիսյանը:
ԱՀ   Ազգային  ժողովի   նախագահ  Աշոտ  Ղուլյանի   խոսքով՝  իր  համար  մեծ   պատիվ  է  շնորհավորական 
խոսք  հղել  Արցախում     ճանաչված,  սիրված  և  իր  գործունեությամբ   համազգային  գործչի  տիտղոսին  արժանացած   Մ. Հովհաննիսյանի  հոբելյանական    երեկոյին:
«Մ. Հովհաննիսյանն  իր  բոլոր   արժանիքներով  հանդերձ   նաև   կենդանի կամուրջ  է  1965  թվականի Արցախի  ազատության  համար    առաջին հավաքական  պահանջի,  1988  թվականի  համաժողովրդական  շարժման  պահանջատիրության    և   անկախ   պետություն   կերտելու  աննահանջ   ճանապարհի  բոլոր   կետերի  միջև»,-մասնավորապես ասել է  Ա. Ղուլյանը:
Միջոցառմանը  ներկա   ՀՀ  գրողների  միության   նախագահ  Էդվարդ  Միլիտոնյանն  էլ  ասել է, որ  Մ.  Հովհաննիսյանն  իր  ստեղծագործություններում    ներկայացրել  է   Արցախի  պատմությունը:
Նա   արժևորել    և  կարևորել  է   Մ.  Հովհաննիսյանի   դերն   Արցախի  հասարակական, քաղաքական,  լրատվական, գրական    ոլորտներում՝  ընդգծելով, որ   նրա   յուրաքանչյուր  տողն  իրական  կյանքի  արտացոլանք  է:
Է. Միլիտոնյանը  ՀՀ  գրողների  միության   անդամների  անունից  շնորհավորել  է  Մ. Հովհաննիսյանին  և նրան   հանձնել  «Գրական վաստակի  համար»   մեդալ:
Ըստ   ԱՀ  կրթության, գիտության  և  սպորտի  նախարար  Նարինե  Աղաբալյանի՝  Մ.  Հովհաննիսյանն  իր  ապրած  կյանքով,  ստեղծած   ժառանգությամբ, ավանդով  և  իմաստնությամբ  դարձել  է  Արցախի   նահապետը:
Նա   դիմելով   հոբելյարին  ասել է.«Ձեր  անցած  հետագիծը  լավագույնս  բնութագրում  է   հայրենիքի  ազատության, արցախցու  ինքնության  և  արդարության  համար   պայքարը, կռիվը, ներքին   խռովքը,  որ  ժամանակ  առ  ժամանակ  վերածվում  է  ըմբոստության    և  ապա   մտքի  մեջ  խտանալով   ժայթքում՝   ծնունդ  տալով  նոր  երկերի  ու   տողերի: Արցախի  հանդեպ  սիրուց  է  ծնվել  ցավը, անհանգստությունը, հպարտությունը, որ  կա  և  ապրում  է  Ձեր  ստեղծագործություններում:  Քանի-քանի  սերունդ  դեռ    Ձեր  տողերի  մեջ  կգտնի  և  կճանաչի    ինքն  իրեն: Շատերին  էլ  Ձեր  խոսքը   կստիպի    ինքնամաքրվել  և  վերադառնալ  հարազատ  ակունքներին: Ձեր  գրչակից   ընկերները    շնորհակալ  են  Ձեզ, որ տեր  եք  կանգնել  իրենց  անտիպ  տողերին: Շնորհակալ  եմ  ես, որ  հնարավորություն  եք  տվել  ինձ   մասնակիցը դառնալու   «Արցախապատում»-ի   Ձեր  նախաձեռնության  իրականացմանը: Ձեր  գրիչը  բեղուն  է, Ձեր  բառը  կշիռ  ունի, Ձեր  խոսքն  արժեքավոր  է  և  միշտ  պահանջված»:
Հոբելյանական երեկոյին   ելույթներով  հանդես  են  եկել    նաև   ԱՀ  գրողների  միության  անդամներ,   գործընկերներ, ովքեր  նաև        խորհրդանշական  նվերներ  են   հանձնել   Մ. Հովհաննիսյանին:
Միջոցառման   վերջում  Մաքսիմ  Հովհաննիսյանն  իր   խորին   շնորհակալությունն  է  հայտնել    երեկոյի  կազմակերպիչներին, մասնակիցներին, ինչպես  նաև  այն  անձանց, ովքեր   գնահատանքի   և  գովսետի  խոսքեր  են  հղել  իր  հասցեին:  
Միջոցառմանը  ներկա  էր   ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանը, Արցախի  թեմի  առաջնորդ  Պարգև  արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը, պետական  այրեր, հյուրեր, հոբելյարի    հարազատներ   և  այլք:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search