Artsakhpress

Սպորտ

Հայաստան-Իտալիա`0:4. Եվրո-2019

Ֆուտբոլի Եվրոպայի մինչ 19 տարեկանների երևանյան առաջնության A խմբի երկրորդ տուրում Հայաստանի ընտրանին մրցեց Իտալիայի հետ:

Հայաստան-Իտալիա`0:4. Եվրո-2019

Հայաստան-Իտալիա`0:4. Եվրո-2019
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ կայացած խաղի մեկնարկում առավելությունը Իտալիայի ընտրանու կողմն էր: Հիմնական գրոհները կազմակերպում էին «կապույտները»: Հայաստանի հավաքականը երբեմն-երբեմն հակագրոհում էր, բայց անարդյունք: Իտալացիներն իրենց գրոհներից հերթականը գոլով եզրափակեցին 29-րդ րոպեին, երբ տուգանային հրապարակում առաջին կողմնորոշվեց և գոլը խփեց Մանոլո Պորտանովան: Ընդամենը 4 րոպե անց, Իտալիան կրկնապատկեց հաշվի առավելությունը: Այս անգամ էլ աչքի ընկավ Դեյվիդ Մերոլան: Երկրորդ կեսում իտալացիները շարունակաբար օգտվում էին Հայաստանի ընտրանու անփույթ և սխալներով լի խաղից ու 56-րդ րոպեին նույն Մանոլո Պորտանովան դարձավ նաև դուբլի հեղինակ: Իտալիան շարունակ գրոհում էր և խփեց նաև 4-րդ գնդակը: Աչքի ընկավ Ռասպադորին: Հայաստան-Իտալիա`0:4:
Հանդիպմանը մարզադաշտից հետևում էր 8780 երկրպագու:
A խմբի վերջին` երրորդ տուրում, Հայաստանի ընտրանին կխաղա Պորտուգալիայի, իսկ Իտալիան` Իսպանիայի հետ: Խաղերը կկայանան հուլիսի 20-ին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներն այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագիծ

Search