ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ:
ՀՀ փոխվարչապետն ու Արցախի պետնախարարը քննարկել են երկու պետությունների համագործակցության հարցերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մի շարք ոլորտներում հայկական երկու պետությունների միջև համագործակցության վերաբերյալ հարցեր: