Artsakhpress

Միջազգային

Ադրբեջանից Ռուսաստան ուղարկված 18 տոննա լոլիկում կարանտինային օբյեկտ է հայտնաբերվել

Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Մոժայսկի շրջանում գտնվող բուսասանիտարական հսկիչ կետում հուլիսի 14-ին Ադրբեջանից ներկրված 18 տոննա կշռող թարմ լոլիկի խմբաքանակի զննության ժամանակ հայտնաբերվել է կարանտինային օբյեկտ՝ լոլիկի հարավամերիկյան ցեց:

Ադրբեջանից Ռուսաստան ուղարկված 18 տոննա լոլիկում կարանտինային օբյեկտ է հայտնաբերվել

Ադրբեջանից Ռուսաստան ուղարկված 18 տոննա լոլիկում կարանտինային օբյեկտ է հայտնաբերվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է minval.az-ը՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության Մոսկվայի և Տուլայի մարզերի վարչության մամուլի ծառայությանը հղումով: 
Լաբորատոր փորձաքննությունը հաստատել է կարանտինային օբյեկտի առկայությունը։
Ռուսաստանի բուսասանիտարական օրենսդրության համաձայն՝ վարակված կարանտինային արտադրանքի սեփականատիրոջ կողմից որոշում է ընդունվել լոլիկի խմբաքանակի վարակազերծում անցկացնելու վերաբերյալ:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search