Artsakhpress

Միջազգային

«Ռուսթավի 2» հեռուստաալիքի սեփականատերերը փոխվել են

Վրաստանի հանրային ռեեստրի գործակալությունը բավարարել է գործարար Քիբար Խալվաշիի փաստաբանի հայցը վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի վերաձեւավորման մասին:

«Ռուսթավի 2» հեռուստաալիքի սեփականատերերը փոխվել են

«Ռուսթավի 2» հեռուստաալիքի սեփականատերերը փոխվել են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՄԻԵԴ-ն անթույլատրելի էր ճանաչել «Ռուսթավի 2»-ի եւ դրա սեփականատերերի փաստաբանների բոլոր պահանջները վրացական դատական վարույթի նկատմամբ: Նրանք բողոք էին ներկայացրել ՄԻԵԴ այն բանից հետո, երբ 2017թ. մարտին Վրաստանի Գերագույն դատարանն ուժի մեջ էր թողել նախկին սեփականատեր Քիբար Խալվաշիին ու նրա «Պանորամա» ընկերությանը հեռուստաընկերության փոխանցման մասին երկու ստորին ատյանների որոշումները:
«Ռուսթավի 2»-ի սեփականատերերի փոփոխման մասին որոշումն ընդունվել է համապատասխան հայցի ստացումից 2 ժամ անց, փոխանցում է news.am-ը:
Այժմ հեռուստաալիքի 60%-ը ձեւավորված է Խալվաշիի, իսկ 40%-ը՝ նրա «Պանորամա» ընկերության անունով:  
Մինչ այժմ հեռուստաընկերության մասնաբաժինները բաշխվել են հետեւյալ կերպ՝ «Սակարթվելով հեռուսաընկերություն» (51%), Լեւան Քարամանիշվիլի (22%), Գեորգի Քարամանիշվիլի (18%), Նինո Նիժարաձե (9%):
Ընդ որում, գործադիր տնօրենի պաշտոնում մնում է Նիկա Գվարամիան: Ավելի վաղ Խալվաշին ասել է, որ աշխատանքը կպահպանեն հեռուստաալիքի բոլոր աշխատակիցները, բացի Գվարամիայից:
Ավելի վաղ Գվարամիան հայտարարել էր, որ հեռուստաալիքը դեռեւս չի կարող փոխանցվել Խալվաշիին: Ստրասբուրգի դատարանը դադարեցրել է Խալվաշիին հեռուստաալիքի փոխանցումը 2017թ. մարտին:
Վրաստանի արդարադատության նախարար Թեի Ցուլուկիանիի խոսքով՝ ՄԻԵԴ-ի որոշումը կարող է բողոքարկվել Մեծ պալատում: Դրա համար 3 ամիս կա:
Իսկ ինչ վերաբերում է իր պաշտոնին՝ Գվարամիան ասել է, որ իրեն դժվար է ազատել աշխատանքից: Նրա աշխատանքային պայմանագիրը ձեւակերպվել է մինչեւ 2020թ. դեկտեմբերի 31-ը, եւ այդ հարցով վեճեր հնարավոր չեն:
«Կարծում եմ՝ իմ գործունեությանը հնարավոր չէ արտաքին միջամտություն, ես չեմ պատրաստվում զիջել: Ինձ համար դա կյանքի եւ մահվան հարց է»,- ասել է Գվարամիան:
Միեւնույն ժամանակ, Խալվաշիի փաստաբանն արդեն հայց է ներկայացրել արագացված կարգով հեռուստաալիքի ղեկավարի փոփոխության մասին: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search