Artsakhpress

Սփյուռք

Մենք ընդունել ենք Ցուկերբերգի մարտահրավերը. ամերիկահայ գործարարն ավելի քան 100 000 դոլար է հավաքել «լուսային զարթուցիչ» արտադրելու համար

Ապրիլին Մարկ Ցուկերբերգը հայտնել էր, որ կնոջ համար լուսային զարթուցիչ է ստեղծել և առաջարկել է ձեռնարկատերերին անվճար օգտվել իր գաղափարից:

Մենք ընդունել ենք Ցուկերբերգի մարտահրավերը. ամերիկահայ գործարարն ավելի քան 100 000 դոլար է հավաքել «լուսային զարթուցիչ» արտադրելու համար

Մենք ընդունել ենք Ցուկերբերգի մարտահրավերը. ամերիկահայ գործարարն ավելի քան 100 000 դոլար է հավաքել «լուսային զարթուցիչ» արտադրելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես ներկայացնում է forbes.ru-ն, Premier Integrated Technologies ընկերությունը, որը ստեղծվել է հայազգի գործարար Գրեգ Հովհաննիսյանի կողմից, որոշել է գաջեթի արտադրություն սկսել և ավելի քան 100 000 դոլար է հավաքել Kickstarter պորտալում, փոխանցում է tert.am-ը:
Facebook-ի հիմնադիրը հատուկ զարթուցիչ է պատրաստել կնոջ՝ Պրիսցիլայի համար, որը երեխայի ծնունդից հետո գիշերային ժամերին արթնանալով և սմարթֆոնով ժամը նայելուց հետո չէր կարողանում այլևս քնել՝ սպասելով դստեր արթնանալուն: Լուսային զարթուցիչը ժամ ցույց չի տալիս և լուսավորմամբ է հուշում արթնանալու ժամանակը: Ցուկերբերգն այս մտքով կիսվել է սոցցանցում՝ նշելով, որ իր գյուտն օգնել է կնոջը:
Նրա նախագիծն իրագործելու ցանկություն է հայտնել Նյու Ջերսիում գործող ընկերությունը, որը դրամահավաք է սկսել Kickstarter-ում և մեկ ամսում 114 000 դոլար է հավաքել: Առաջին նմուշները հովանավորներին, որոնք նախնական պատվեր են տվել, ընկերությունը խոստանում է առաքել նոյեմբերին:
Սարքավորումն ընկերությունն անվանել է Zucklight և կատարելագործել այն: Օգտատերը հավելվածի միջոցով կարող է կարգավորել լույսը և պայծառության աստիճանը, ինչպես նաև գաջեթի աշխատանքի ժամացանկը: Արկղի չափսերը կազմում են 12,7 Х 12,7 Х 8 սմ: Այն արտադրվելու է երեք գույնով:
Սարքի արժեքը կկազմի 29 դոլար հիմնական տարբերակի համար, 39 դոլար՝ անլար լիցքավորվող տարբերակի և 89 դոլար՝ ջերմաստիճանի, խոնավության և ածխաթթու գազի մակարդակի ներկառուցված ցուցիչներով տարբերակի:
«Մարկը կոչ է արել բոլոր ձեռնարկատերերին իրագործել իր միտքը, և մենք ընդունել են մարտահրավերը: Մեր նպատակը արկղի լավագույն տարբերակը ստեղծելն ու այն հնարավորինս հաջող կերպով շուկա հանելն է», - ասել է Հովհաննիսյանը Forbes-ին:
Նրա խոսքով՝ առաջին նմուշներից հետո իրենք մտադիր են լայնամասշտաբ արտադրություն սկսել և զարթուցիչը համալրել նորագույն տեխնոլոգիաներով, ինչպես օրինակ Alexa և Google Home հավելվածները:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search