Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրված են ներկայացրել ՄԱԿ-ի Հատուկ զեկուցողի հայտարարությունները․ՄԱԿ-ի Ներքին տեղահանվածների գրասենյակ

Tert.am-ը հարցում էր ուղարկել ՄԱԿ-ի Ներքին տեղահանվածների մարդու իրավունքների հարցերով զեկուցող Սեսիլիա Հիմենես-Դեմերային՝ պարզելու համար, թե արդյոք իրականությանը համապատասխանում է ադրբեջանական լրատվական գործակալությունների հրապարակած տեղեկությունը, թե նա իր ելույթում մեղադրել է Հայաստանին «Ադրբեջանի տարածքներն օկուպացնելու մեջ»:

Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրված են ներկայացրել ՄԱԿ-ի Հատուկ զեկուցողի հայտարարությունները․ՄԱԿ-ի Ներքին տեղահանվածների գրասենյակ

Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրված են ներկայացրել ՄԱԿ-ի Հատուկ զեկուցողի հայտարարությունները․ՄԱԿ-ի Ներքին տեղահանվածների գրասենյակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հարցմանը պատասխանել են Ներքին տեղահանվածների գրասենյակից:
Հարցուպատասխանը՝ ստորև․
-Ե՞րբ է հատուկ զեկուցողը այցելելու Հարավային Կովկաս:

- 2019-ին և 2020-ին Հարավային Կովկաս ոչ պաշտոնական որևէ այց չենք նախատեսել:

- Մի շարք ադրբեջանական լրատվական գործակալություններ ներկայացրել են, որ տիկին Հիմենես-Դեմերան վերջերս մասնակցել է Ժնևում ադրբեջանական առաքելության կողմից կազմակերպված միջոցառմանը, որտեղ հատուկ զեկուցողը մեղադրել է Հայաստանին «Ադրբեջանի տարածքներն օկուպացնելու» մեջ: Որքանո՞վ են այդ հրապարակումները արտահայտում տիկին Հիմենես-Դեմերայի կարծիքը:
- Հատուկ զեկուցողը ծանուցագիր է ստացել 2019թ. հուլիսի 1-ին Ժնևում զուգահեռ ընթացող Մարդու իրավունքների խորհրդի կողմից կազմակերպված միջոցառմանն իր մասնակցության վերաբերյալ հրապարակումների մասին, որտեղ նշված է եղել, որ դրանք ճշգրիտ կերպով չեն ներկայացրել միջոցառման ժամանակ արած իր հայտարարությունները: Մենք կարող ենք հաստատել, որ այդ հոդվածներում նշված վերնագրերն ու հայտարարությունները Հատուկ զեկուցողի միջամտությունը ներկայացնում են խեղաթյուրված: Նա միջոցառմանը նման հայտարարություններ չի արել: 

Լրատվական գործակալություններն անճշտությունների մասին տեղեկացվել են ինչպես Հատուկ զեկուցողի գրասենյակի, այնպես էլ միջոցառման կազմակերպիչների կողմից, ինչից հետո ուղղվել է այդ հայտարարությունների վերագրումը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Search