Tert.am-ը հարցում էր ուղարկել ՄԱԿ-ի Ներքին տեղահանվածների մարդու իրավունքների հարցերով զեկուցող Սեսիլիա Հիմենես-Դեմերային՝ պարզելու համար, թե արդյոք իրականությանը համապատասխանում է ադրբեջանական լրատվական գործակալությունների հրապարակած տեղեկությունը, թե նա իր ելույթում մեղադրել է Հայաստանին «Ադրբեջանի տարածքներն օկուպացնելու մեջ»:
Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրված են ներկայացրել ՄԱԿ-ի Հատուկ զեկուցողի հայտարարությունները․ՄԱԿ-ի Ներքին տեղահանվածների գրասենյակ
- 2019-ին և 2020-ին Հարավային Կովկաս ոչ պաշտոնական որևէ այց չենք նախատեսել:
- Մի շարք ադրբեջանական լրատվական գործակալություններ ներկայացրել են, որ տիկին Հիմենես-Դեմերան վերջերս մասնակցել է Ժնևում ադրբեջանական առաքելության կողմից կազմակերպված միջոցառմանը, որտեղ հատուկ զեկուցողը մեղադրել է Հայաստանին «Ադրբեջանի տարածքներն օկուպացնելու» մեջ: Որքանո՞վ են այդ հրապարակումները արտահայտում տիկին Հիմենես-Դեմերայի կարծիքը:
Լրատվական գործակալություններն անճշտությունների մասին տեղեկացվել են ինչպես Հատուկ զեկուցողի գրասենյակի, այնպես էլ միջոցառման կազմակերպիչների կողմից, ինչից հետո ուղղվել է այդ հայտարարությունների վերագրումը: