Artsakhpress

Հասարակական

Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանում ֆրանսահայ խոհարարների կողմից անց են կացվում վարպետաց դասեր (լուսանկարներ)

Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան հիմնադրամում (ԵՄԱՈՒ) ֆրանսահայ շեֆ խոհարար Ալեն Ալեքսանյանը և խոհարար Ժերայր Վարդան Եսայանը կրթահամալիրի աշկերտների համար անց են կացնում ութօրյա վարպետության դասեր:

Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանում ֆրանսահայ խոհարարների կողմից անց են կացվում վարպետաց դասեր (լուսանկարներ)

Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանում   ֆրանսահայ  խոհարարների  կողմից   անց  են  կացվում   վարպետաց  դասեր (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  շեֆ խոհարար Ալեն Ալեքսանյանն  ասել  է, որ  Արցախ   գալու  իր  նպատակը  խոհարարության  ոլորտում  իր   փորձն  ու  գիտելիքները  արցախցի   սկսնակ    խոհարարներին փոխանցելն է:
«Այստեղ    ես  պատրաստում  եմ  այն  ճաշատեսակները, որոնք  ավելի  շատ  են   տարածված  և  ըհդունված  Ֆրանսիայում:  Ամեն  օր  նոր  ուտեստներ ենք   պատրաստում, որոնք   նորություն  են   աշկերտների  համար»,-ավելացրել  է  շեֆ  խոհարարը:
Խոհարար    Ժերայր Վարդան Եսայանն էլ     Ֆրանսիայում   զբաղվում  է   օրգանական գյուղատնտեսական մթերքի և հումքի արտադրության, պահպանման, վերամշակման, փոխադրման և  իրացման   խնդիրներով:
Նա  ցանկություն  է  հայտնել, որ Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանի  տարածքում   ևս   հիմնի  պարտեզ, որտեղ   աշկերտները  կկարողանան  զբաղվել   օրգանական գյուղատնտեսական մթերքների  արտադրությամբ:
Ուսումնարանի հասարակական սնունդ բաժնի արտադրական ուսուցման վարպետ Ալյոնա Սարգսյանն  ասել  է, որ     2018  թվականի   սեպտեմբերից խոհարարությունը   ներգրավվել  է   «Եզնիկ Մոզյան»-ի   ուսումնական  ծրագրերում: 
«Խոհանոցն  արվեստ  է, մշակույթ, մտածողություն  և  փիլիսոփայություն:  Յուրաքանչյուր  ազգի  խոհանոց    պատմամշակութային  արժեք  է: Խոհանաոցային   գործիքները  կարող  են պատմել  մարդու  կենցաղավարության  մասին: Մեր  ազգային  մշակույթի   պապանումը  սկսվում  է    խոհանոցից:  Աշկերտներին    ուսուցանում ենք  ոչ  միայն   հայկական, այլև  եվրոպական  ուտեստների   պատրաստում: Բացի  ուտեստների  պատրաստումից,  մենք  նրանց  ներկայացնում  ենք    խոհարարության  զարգացման   փուլերը,  տարբեր ճաշերի  առաջացման  պատմությունը, ինչպես  նաև ուտեստների պատրաստման  գաղտնիքները, խոսում էթիկայի, էսթետիկայի  և   սանիտարահիգիենիկ   պայմանների  մասին»,-մասնավորապես  ասել   է  Ա. Սարգսյանը:
Խոսելով  ֆրանսահայ  խոհարարների կողմից  անցկացվող  վարպետության  դասերի   մասին՝   Ա. Սարգսյանն  նաև ասել  է, որ   ուսումնարանի     աշկերտների  համար  մեծ   պատիվ  է   շփվել  և  դասեր  քաղել   ֆրանսահայ  հայտնի   շեֆ  խոհարարից:
Ա.  Ալեքսանյանը   ցույց է  տալիս, թե  ինչպես  կարելի  է   բնամթերքը    նոր  ձևով   մատուցել՝  հիմքում   պահպանելով  հայկականը:
Ուսումնարանի    աշկերտ, դասընթացներին  մասնակից   Աննա  Կարապետյանի  խոսքով՝    ինքը  փոքրուց  սիրել  է  զբաղվել    խոհարարությամբ,  և  իմանալով, որ  Շուշիում   բացվել  է  հասարակական  սնունդ   բաժին,  նա   որոշել  է  ուսումնասիրել  ոլորտը:
«Եթե  ուսումնասիրենք  հայկական  խոհանոցը,  կարող  ենք  ասել, որ      այստեղ հիմանակնում    շատ  է  օգտագործվում   մսամթերք  և  հացահատիկեղեն, իսկ     եվրոպական    երկրների   խոհանոցներում    սննդակարգն  ավելի    բազմազան  է:  Շփվելով   Ա.  Ալեքսանյանի  հետ՝   բացայտում  ենք  խոհանոցային  գաղտնիքները  և  ավելի ենք  սիրում  մեր  մասնագիտությունը»,-նշել  է  աշկերտը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search