Artsakhpress

Տնտեսական

Բակո Սահակյանը Տիգրանակերտում անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին Տիգրանակերտում անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն՝ գյուղատնտեսության զարգացմանը եւ ոլորտում առկա խնդիրների լուծմանը վերաբերող հարցերի շուրջ:

Բակո Սահակյանը Տիգրանակերտում անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն

Բակո Սահակյանը Տիգրանակերտում անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարարը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը, համապատասխան գերատեսչությունների, շրջվարչակազմերի ղեկավարները:
Իր եզրափակիչ ելույթում երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ այն պահանջում է նպատակաուղղված եւ համակարգված աշխատանք թե կենտրոնական, թե շրջանային եւ թե տեղական կառավարման օղակների պատասխանատուների կողմից:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, կառավարության անդամներ, շրջվարչակազմերի ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search