Artsakhpress

Սպորտ

Էվերտոնը մոտ է Արսենալ տեղափոխվելուն

Բրազիլիայի ազգային հավաքականի և «Գրեմիոյի» հարձակվող Էվերտոնը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»:

Էվերտոնը մոտ է Արսենալ տեղափոխվելուն

Էվերտոնը մոտ է Արսենալ տեղափոխվելուն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վերջին շրջանում անգլիական լրատվամիջոցները շատ են գրում խաղացողի՝ Լոնդոն տեղափոխության մասին: Լուրերն էլ ավելի ակտիվացել են, երբ 23-ամյա ֆուտբոլիստը սկսել է հետևել «զինագործների» նորեկ Գաբրիել Մարտինելիի Instagram-ի էջին:
Օրեր առաջ Էվերտոնի կինը լուսանկար էր հրապարակել, որտեղ ֆուտբոլիստը անգլերենի դասընթացի է մասնակցում, փոխանցում է armsport-ը:
Ըստ Mirror-ի՝ տրանսֆերի արժեքը կարող է կազմել 40 մլն եվրո:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search