Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում վերսկսվել է նոր բնակելի թաղամասի շինարարությունը

Արցախի Հանրապետության մայրաքաղաքի նախկին «Շինանյութերի կոմբինատ»-ի տարածքում վերսկսվել է կառուցվող բնակելի նոր թաղամասի շինարարությունը:

Ստեփանակերտում վերսկսվել է նոր բնակելի թաղամասի շինարարությունը

Ստեփանակերտում վերսկսվել է նոր բնակելի թաղամասի շինարարությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Ֆեյսբուք»-ի էջից: Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը տեղեկացրել է, որ բնակելի նոր թաղամասի կառուցումն իրականացվում է մասնավոր ներդրողների միջոցներով. տարածքի ուսումնասիրման աշխատանքները սկսվել են տարեսկզբից:
Բնակելի նոր թաղամասում նախատեսվում է ունենալ 200 բնակարան: Ներկայումս սկսված են առաջին, երկրորդ, երրորդ, տասնմեկերորդ, տասներկուերորդ, տասներեքերորդ և տասնչորսերորդ մասնաշենքերի հիմքերի փորման աշխատանքները: Այնուհետև կսկսվի հիմքերի բետոնային, կարկասային մասի, կմախքի կառուցման աշխատանքները: Ամսվա ընթացքում շինարարներին կտրամադրվեն ամբողջ թաղամասի նախագծանախահաշվային փաստաթղթերը: Թաղամասը նախատեսվում է շահագործման հանձնել 2020-2021 թվականին:
Նախագծի համաձայն՝ թաղամասի ներքևի հատվածում նախատեսվում է ունենալ մանկապարտեզ, որը կսպասարկի նաև «Արցախ» և «Զինավան» թաղամասերի երեխաններին: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանավորությամբ Շառլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոնի ներքևի հատվածում նախատեսվում է կառուցել շուրջ 600-տեղանոց դպրոցական նոր շենք, որին կից կլինի Ֆրանկոֆոնիայի կենտրոնը:
Շենքերի առաջին հարկերը լինելու են ոչ բնակելի տարածքներ: Թաղամասի հարևանությամբ կլինեն խաղահրապարակներ, ավտոկայանատեղիներ, կանաչապատ գոտիներ: Թաղամասը երթևեկելի մասով կապված է լինելու Սպանդարյան փողոցի հետ:
Բնակարանների մի մասը տարբեր ծրագրերի շրջանակներում տրամադրվելու է սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքներին, իսկ մեծ մասը մատչելի գներով տրվելու է հիփոթեքային վարկավորմամբ: Քաղաքաշինության նախարարությունն իրականացնելու է վերահսկողություն, որպեսզի կառուցման ընթացքում բացթողումներ ու թերություններ չլինեն:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search