Artsakhpress

Ռազմական

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Միշա Աղաջանյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Միշա Աղաջանյանի ծննդյան օրն է. նա կդառնար 23 տարեկան:

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Միշա Աղաջանյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Միշա Աղաջանյանի ծննդյան օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միշա Աղաջանյանը ծնվել է Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղում: Միշան ընտանիքի միակ զավակն էր: Իր անունը ստացել էր զոհված հորեղբոր հիշատակին, ով 1994 թ.-ի Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զոհվել էր Մարտակերտում:
2014թ.-ին Միշան զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության Մատաղիսի N զորամասում` որպես տանկիստ։

Տանկի անձնակազմի անդամներն էին Արտակ Պետրոսյանը, Միշա Աղաջանյանը և Դավիթ Հայրապետյանը:

2016թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդն անցել էր լայնամասշտաբ ռազմական գործողությունների՝ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա, հրետանի, ինչպես նաև մեծաքանակ կենդանի ուժ։

Ապրիլի 4-ին մղված թեժ մարտերի ընթացքում անտեսելով հակառակորդի կողմից վարվող ինտենսիվ հրետանային կրակը՝ փորձել է տանկով կրակային բնագիծ զբաղեցնել: Զոհվել է մարտադաշտում:
Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից «Արիություն» և ԱՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալներով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. տեսանյութ

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Դեկտեմբերի 23-ից Արցախի դպրոցներում սկսվելու է ձմեռային արձակուրդը. երկարաձգման մասին որևէ հրաման չկա

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Search