Artsakhpress

Տնտեսական

Արցախ ներմուծված ապրանքների ծավալն առաջին կիսամյակի ընթացքում աճել է 14.2 %-ով

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում Արցախի տարածք են ներմուծվել 67.5 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 8.4 մլրդ դրամով կամ 14.2 %-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Արցախ ներմուծված ապրանքների ծավալն առաջին կիսամյակի ընթացքում աճել է 14.2 %-ով

Արցախ ներմուծված ապրանքների ծավալն առաջին կիսամյակի ընթացքում աճել է  14.2 %-ով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ ֆինանսների նախարարությունից` մանրամասնելով, որ նույն ժամանակահատվածում արտահանվել են 52.5 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 52 մլրդ դրամի դիմաց:
 
Ընդ որում, 2019 թվականի հունիս ամսվա ընթացքում Արցախի տարածք է ներմուծվել 12.3 մլրդ դրամ գումարի չափով, արտահանվել` 9.3 մլրդ դրամ ապրանքանյութական արժեքներ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծված 10.7 մլրդ դրամ և արտահանված 10.6 մլրդ դրամ ապրանքանյութական արժեքների դիմաց:
Աղբյուրի հաղորդմամբ` առաջին կիսամյակում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով ներմուծումները կազմել են ընդհանուր ներմուծումների 64.1%-ը, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածով` 35.1 %-ը, իսկ արտահանումները կազմել են ընդհանուր արտահանումների համապատասխանաբար`90 % և 7.8 %:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներն այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագիծ

Search