Artsakhpress

Միջազգային

Իրանական բոլոր անօդաչու սարքերը վերադարձել են բազա. ԻԻՀ ԶՈւ Գլխավոր շտաբ

Իրանական բոլոր անօդաչուները բարեհաջող վերադարձել են բազա իրենց առաքելությունն իրականացնելուց հետո։

Իրանական բոլոր անօդաչու սարքերը վերադարձել են բազա. ԻԻՀ ԶՈւ Գլխավոր շտաբ

Իրանական բոլոր անօդաչու սարքերը վերադարձել են բազա. ԻԻՀ ԶՈւ Գլխավոր շտաբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասել է Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի բարձրաստիճան ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Աբոլֆազ Շեկարչին, տեղեկացնում է News.am-ը։
«Հակառակ Թրամփի զառանցական եւ անհիմն հայտարարությունների՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող բոլոր անօդաչու սարքերը Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում, ներառյալ ԱՄՆ նախագահի հիշատակածը, անվնաս վերադարձել են իրենց բազաներ նախատեսված վերահսկողական գործողությունների իրականացումից հետո»,- ասել է Շեկարչին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահի հայտարարությունն ուղղված է լարվածության ստեղծմանը  Հորմուզի նեղուցում։
Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան նավը խփել է իրանական անօդաչու սարք Հորմուզի նեղուցում։ Նա ավելացրել էր, որ իրանական անօդաչու սարքը «անմիջապես ոչնչացվել է», իսկ Պենտագոնն ասել է, որ իրանական անօդաչուն գտնվում էր ամերիկյան նավի համար «վտանգավոր գոտում»։ 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

Search