Artsakhpress

Քաղաքական

Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նստը

Հուլիսի 19-ին Հովիկ Ջիվանյանի նախագահությամբ տեղի է ունեցել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նստը

Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նստը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍՆիստին հրավիրված Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը հանձնաժողովին է ներկայացրել ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Ընտրական օրենսգրքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ պատգամավոր Հայկ Խանումյանի, «Շարժում-88», «Դաշնակցություն» ու «Ժողովրդավարություն» խմբակցությունների առաջարկները և դրանց վերաբերյալ կառավարության եզրակացությունները: Քննարկումից հետո, հանձնաժողովը քվեարկել և դրական եզրակացություն է տվել նախագծերի փաթեթն առաջիկա արտահերթ նստաշրջանի նիստում քննարկելուն:
Հաջորդիվ Արդարադատության նախարարը ներկայացրել է ԱԺ–ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել «Դաշնակցություն» խմբակցությունը: Արարատ Դանիելյանն անդրադարձել է առաջարկին՝ պատգամավորների հետ քննարկելով կառավարության հիմնավորումները: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագիծը ԱԺ առաջիկա արտահերթ նստաշրջանի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկելուն:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներն այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագիծ

Search