Artsakhpress

Ռազմական

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ճգնաժամերի կառավարման միջազգային փորձագետների խմբին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 19-ին ընդունել է «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնության» հովանու ներքո ձևավորված միջազգային փորձագետների խմբին:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ճգնաժամերի կառավարման միջազգային փորձագետների խմբին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ճգնաժամերի կառավարման միջազգային փորձագետների խմբին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնությունը» խաղաղության միջնորդական առաքելություն հետապնդող անկախ ֆիննական կազմակերպություն է՝ կազմված միջազգային խաղաղության և հակամարտությունների կարգավորման ոլորտների ականավոր խորագիտակներից:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել աշխարհի տարբեր անկյուններում նախկին և ընթացիկ զինված հակամարտությունների համատեքստում հրադադարի մեխանիզմների, դրանց մշտադիտարկման կառուցակարգերի և կարգավորման ընդհանուր շրջանակների վերաբերյալ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search