Artsakhpress

Քաղաքական

Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպել է ՀՀ ՀԾԿ հանձնաժողովի հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 19-ին ընդունել է եռօրյա աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանը՝ Հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի գլխավորությամբ:

Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպել է ՀՀ ՀԾԿ հանձնաժողովի հետ

Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպել է ՀՀ ՀԾԿ հանձնաժողովի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, Գրիգորի Մարտիրոսյանը բարձր էգնահատել Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական ևՀայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների համագործակցության մակարդակը՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում եվս լիարժեք կօգտագործվի առկա ներուժը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը համառոտ ներկայացրել է համատեղ իրականացված աշխատանքներն ու նախանշված ծրագրերը: ԱՀ հանրային ծառայություններն ու տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ առաջիկայում թիրախային ուղղություններից էներգետիկ ոլորտին կտրվեն իրավական նոր կարգավորումներ, հեռահաղոդակցության ոլորտում ռոումինգի գծով կարգավորումները կհանգեցնեն գների նվազեցման, օրենսդրական դաշտը կնույնականացվի ջրային համակարգում, ինչի արդյունքում կվերանայվեն ջրի օգտագործման կանոններն ու սակագնային քաղաքականությունը:
Պետական նախարարը կարևորել էայս ու մի շարք այլ ուղղություններով  իրականացվող աշխատանքները՝ անհրաժեշտ համարելով նաև փորձի փոխանակման ծրագրի հետեվողական շարունակությունը:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներն այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագիծ

Search