Artsakhpress

Միջազգային

Յակուտիայում ձյան առաջին տեղումներն են գրանցվել

Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ ընդգրկված Յակուտիայի Հանրապետությունում ցերեկային ժամերին ձյուն է տեղացել, որից հետո օդի ջերմաստիճանը բարձրացել է՝ հասնելով 9 աստիճան տաքության՝ ըստ Ցելսիուսի:

Յակուտիայում ձյան առաջին տեղումներն են գրանցվել

Յակուտիայում ձյան առաջին տեղումներն են գրանցվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի  փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է տեղի վարչակազմի փոխղեկավար Եկատերինա Վինոկուրովան:
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ այս օրերին Օմյակոնի շրջանում, որտեղ տեղումներ են գրանցվել, քամու ուժգնությունը տեղ-տեղ հասնում է 9-14 մետր/վայրկյանի, օդի ջերմաստիճանը՝ 4-9 աստիճան տաքություն:
Օմյակոնի շրջանի Տոմտոր գյուղում, որը հայտնի է որպես Ցրտի բևեռ, բնակչությունը Յակուտիայում բոլորից շուտ է զգացել ցուրտը և պատմել են առաջին ձյան մասին:
«Գիշերը լեռներում առատ ձյուն է տեղացել: Հուլիսին ձյան տեղումները մեզ համար սովորական երևույթ են: Ժամանակին նման բան լինում էր նաև հունիսին: Ներկա պահին զբոսաշրջիկների թիվը մեծ չէ»,- ասել է Վինոկուրովան:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search