Artsakhpress

Հասարակական

Այսօր Տորթի միջազգային օրն է

Հուլիսի 20-ին նշվում է հետաքրքիր ու դեռ երիտասարդ տոն՝ Տորթի միջազգային օրը, որը նվիրված է մարդկանց, երկրների ու ժողովուրդների միջեւ բարեկամությանն ու խաղաղությանը։

Այսօր Տորթի միջազգային օրն է

Այսօր Տորթի միջազգային օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այն անցկացվում է «I CAKE YOU» կարգախոսի ներքո, որը թագմնաբար նշանակում է «Ես քեզ մոտ կգամ տորթով», ինչն ընդհանուր առմամբ տրամաբանական է. ուրիշ ինչպե՞ս, եթե ոչ տորթով ու թեյով է պետք տոնել խաղաղությունն ու բարեկամությունը, հայտնում է News.am-ը։
Այդ «քաղցր» տոնի ակունքներում Սիրո Թագավորության «Միլանյան ակումբն» է եղել՝ ընկերների միություն, որի անդամները երաժիշտներ են, խոհարարներ ու այլ ստեղծագործող անհատներ։ Ու հենց այդ ստեղծագործական միությունն է 2009-ին համատեղ սկսել երաժշտական տորթերի ստեղծման ավանդույթը, որին հետագայում աջակցել են նաեւ այլ երկրները։
Առաջին անգամ Տորթի օրը միջազգային մասշտաբով սկսել են նշել 2011-ի հուլիսի 20-ին՝ դառնալով Սիրո Թագավորության (միջազգային ոչ առեւտրային նախագիծ, որն իրագործում է գլոբալ մշակութային, հումանիտար եւ խաղաղաստեղծ նախաձեռնություններ) նախաձեռնություններից մեկը, իսկ նշվում է տոնը մշակույթի միջոցով խաղաղության եւ բարեկամոաւթյան գաղափարներն աշխարհում տարածելու նպատակով: Այդ իսկ պատճառով Տորթի օրվա կարգախոսն էր դարձել «I CAKE YOU» արտահայտությունը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում 2-ամյա երեխա է թունավորվել

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ

Search