Artsakhpress

Սփյուռք

Բինգյոլում հայերից մնացած մշակութային հետքերը օր օրի ոչնչացվում են

«Հայոց ցեղասպանությունից հետո Բինգյոլում հայերից մնացած մշակութային հարստությունը հետզհետե ոչնչանում է։

Բինգյոլում հայերից մնացած մշակութային հետքերը օր օրի ոչնչացվում են

Բինգյոլում հայերից մնացած մշակութային հետքերը օր օրի ոչնչացվում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Շատ աղոթատեղիներ քանդվում են, իսկ կանգուն մնացածները՝ ծառայեցվում որպես ախոռ։
Բինգյոլի Քղի, Սանջաք, Ադաքլը և Սոլհան շրջաններում հայկական բնակավայրերի, աղոթատեղիների ու բոլոր մշակութային հարստությունների հետքերը ջնջվում են։ Որոշ կառույցներում պահպանված արձանագրությունները հանվել են իրենց տեղերից, տարածաշրջանում միայն հայերից մնացած աղբյուրներն են օգտագործվում», - ահազանգում է Demokrathaber.org լրատվակայքը։
 
Բինգյոլի Ադաքլը (պատմական հայկական Աստղաբերդ) շրջանում դեռևս կանգուն է մնացել մի հին հայկական եկեղեցի, որի ոչ անունը, ոչ պատմությունը տեղացիներին հայտնի չէ։ Եկեղեցու հարևանությամբ մզկիթ է կառուցվել, տեղի բնակիչները միայն գիտեն, որ կառույցը նախկինում հայկական աղոթատեղի է եղել։ Եկեղեցու պատերին արձանագրություն է եղել, բայց այն տեղից հանվել է, փոխարինվել փայտի կտորներով։ Հայտնի է նաև, որ Ադաքլը շրջանում ևս երկու հին հայկական եկեղեցիներ են եղել, որոնք, ցավոք, ավերվել են։ Եկեղեցիների տարածքը, ինչպես մյուս հայկական եկեղեցիների դեպքում, չի խուսափել նաև գանձախույզների ավերիչ ազդեցությունից։
 
Հոդվածի հեղինակը, ով շրջել է Բինգյոլի նախկին հայաբնակ շրջաններում, գրում է․ «Դեպի եկեղեցի տանող ողջ ճանապարհին հանդիպող աղբյուրները, որոշ տների քարերն ու ճարտարապետության ոճը հուշում են, որ հայերն այս տարածաշրջանում երկարամյա պատմություն են ունեցել»։
 
Բինգյոլի հայկական ճերմակ (այսօր՝ Յելդեյիրմենի) անվամբ գյուղում ևս մեկ կանգուն եկեղեցի կա։ Բնակավայրը, սակայն, լքված է։ Եկեղեցին կիսավեր վիճակում է։ Այն ևս Հայոց ցեղասպանությունից հետո հայտնվել է գանձախույզների թիրախում, ապա երկար տարիներ գյուղացիների կողմից օգտագործվել որպես ախոռ։ Այսօր կառույցը լիովին անհետացման վտանգի տակ է։
 
Եվս մեկ կիսավեր եկեղեցի է պահպանվել Բինգյոլի Քղիի շրջանում։ Հայտնի է միայն, որ եկեղեցու անունը Սուրբ Գևորգ է։ Կառույցի արձանագրությունները չեն պահպանվել։ Հայերի հեռանալուց հետո շինությունը որպես ախոռ է ծառայել։ Բինգյոլի նահանգապետարանը 2015թ․ հայտարարել էր, որ Չանաքչը գյուղում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին շուտով կվերանորոգվի։ Անգամ նշվել էր աշխատանքների մեկնարկի տարեթիվը՝ 2016թ․։ Սակայն անցել է արդեն երեք տարի, իսկ եկեղեցու տարածքում որևէ վերականգնողական աշխատանք մինչ օրս չի կատարվել. հաղորդում է  yerkir.am-ը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search