Artsakhpress

Հասարակական

Հայ պատանի մաթեմատիկոսները արծաթե եւ բրոնզե մեդալներ են նվաճել Մեծ Բրիտանիայում

Հայ պատանի մաթեմատիկոսները Մեծ Բրիտանիայում անցկացված օլիմպիադայում նվաճել են երկու արծաթե մեդալ, մեկ բրոնզե մեդալ և երկու գովասանագիր են ստացել:

Հայ պատանի մաթեմատիկոսները արծաթե եւ բրոնզե մեդալներ են նվաճել Մեծ Բրիտանիայում

Հայ պատանի մաթեմատիկոսները արծաթե եւ բրոնզե  մեդալներ են նվաճել Մեծ Բրիտանիայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍՖեյսբուքյան իր էջում այս մասին գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Նախորդ տարվա համեմատ երեք բրոնզե մեդալ պակաս ունենք, ինչը պայմանավորված է թիմի թարմացմամբ: Մեդալների որակը պահում ենք, և արդեն հաջորդ տարի ոսկու խնդիր պետք է դնել: Շնորհավոր մեր թիմի անդամներին և նրանց մարզիչներին»,– գրել է նախարարը:
Հարությունյանը հիշեցրել է, որ մի քանի օր առաջ պատանի ֆիզիկոսներն էին օլիմպիադայից վերադարձել հինգ բրոնզե մեդալով:
«Սպասում ենք մյուս թիմերի արդյունքներին` քիմիայից, կենսաբանությունից, աստղագիտությունից»,– նշել է պաշտոնյան:
«Մաթեմատիկա» առարկայի դպրոցականների միջազգային օլիպիադային մասնակցել են Ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Դիլանյան Վաչագանը (11-րդ դասարան), Չթչյան Տիգրանը (11-րդ դասարան), Բաղդասարյան Նորայրը (12-րդ դասարան), Մաղաքյան Գագիկը (12-րդ դասարան), Մուրադյան Նատալին (12-րդ դասարան), Փանոսյան Լյովան (12-րդ դասարան)։ Նրանց ղեկավարներն են եղել ԿԳՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն ու Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի դասախոս Գուրգեն Ասատրյանը։
Օլիմպիադան մեկնարկել է հուլիսի 15-ին և կավարտվի 22-ին։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներն այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագիծ

Search