Artsakhpress

Սպորտ

Հայաստանը պարտվեց. Պորտուգալիան կիսաեզրափակչում է. Եվրո-2019

Երևանում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության A խմբի վերջին տուրում Հայաստանի ընտրանին մրցեց գործող չեմպիոն Պորտուգալիայի հետ:

Հայաստանը պարտվեց. Պորտուգալիան կիսաեզրափակչում է. Եվրո-2019

Հայաստանը պարտվեց. Պորտուգալիան կիսաեզրափակչում է. Եվրո-2019
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին կեսի մեկնարկին տարածքային առավելություն ուներ Պորտուգալիան, որն էլ ավելի շատ էր գրոհում: Հայաստանի հավաքականին հաջողվում է  երբեմն-երբեմն հակագրոհել և նույնիսկ հարվածներ կատարել դարպասի ուղղությամբ: Սակայն հակագրոհներից մեկի ժամանակ սեփական տուգանային հրապարակում Նարեկ Ալավերդյանը խախտեց խաղի կանոնները և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ֆաբիո Վիեիրան: Գոլին հաջորդած առաջին իսկ հակագրոհին գեղեցիկ խաղով առանձնացավ Հայաստանի հավաքականից Գրենիկ Պետրոսյանը: Թիմերն ընդմիջման գնացին պորտուգալացիների նվազագույն առավելությամբ:
Երկրորդ կեսի մեկնարկին Պորտուգալիան սկսեց բուռն գրոհել և 50-րդ րոպեին կրկնապատկեց հաշվի առավելությունը: Հեռահար դիպուկ հարվածով Հայաստանի դարպասը գրավեց Խոաու Մարիոն: Պորտուգալացիներն, ովքեր անդադար գրոհում էին, 67-րդ րոպեին խփեցին նաև երրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Տիագու Գուվեիան: Խաղակեսին ավարտին նույն Գուվեիան դարձավ դուբլի հեղինակ: Հանդիպումն ավարտվեց 4:0 հաշվով ի օգուտ Պորտուգալիայի:
Հանդիպմանը մարզադաշտում հետևում էին 5750 հանդիսական:
Հայաստանի ընտրանին երեք խաղերում ընդհանուր առմամբ բաց թողեց 12 գոլ և խփեց միայն մեկը:
Եվրոպայի առաջնության A խմբում կիսաեզրափակչում պայքարը կշարունակեն Պորտուգալիայի ընտրանին, որը հավաքեց 7 միավոր և Իսպանիան, որը ևս ունի 7 միավոր: Այս խմբում երրորդն Իտալիան է 3 միավորով, իսկ Հայաստան առհասարակ միավոր չունի:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. տեսանյութ

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Դեկտեմբերի 23-ից Արցախի դպրոցներում սկսվելու է ձմեռային արձակուրդը. երկարաձգման մասին որևէ հրաման չկա

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Search