Artsakhpress

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին` Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելին Ազգային տոնի կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին` Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին` Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակության և կապերի հետ վարչությունից: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին՝ Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։ Բարեկամության, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-բելգիական հարաբերությունները շարունակում են զարգանալ և ամրապնդվել՝ ի նպաստ մեր երկրների և մեր ժողովուրդների բարօրության:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր է ընդլայնել մեր պետությունների միջև առկա բարեկամական հարաբերությունները, ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերով: Մաղթում եմ Ձեզ, ամենայն բարիք և հաջողություններ, իսկ բարեկամ բելգիացի ժողովրդին՝ առաջընթաց և բարեկեցություն»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. տեսանյութ

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Դեկտեմբերի 23-ից Արցախի դպրոցներում սկսվելու է ձմեռային արձակուրդը. երկարաձգման մասին որևէ հրաման չկա

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Search