Artsakhpress

Հասարակական

Հուլիսի 22-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

«Արցախպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Հուլիսի 22-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

Հուլիսի 22-ին սպասվող իրադարձությունները. Անոնս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ժամը 11:00-ին տեղի կունենա ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված է Ընտրական օրենսգրքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը (երկրորդ ընթերցում), «Կուսակցությունների մասին» օրենքը (երկրորդ ընթերցում) և «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» նախագծերի փաթեթը (երկրորդ ընթերցում): Արտահերթ նստաշրջան գումարելու նախաձեռնությամբ հանդես է եկել ԱՀ Նախագահը:
Ժամը 11:30-ին «Արմատներ» կենսակենտրոնում («The Roots») «4 պլյուս» վավերագրական լուսանկարչության կենտրոնի կողմից կշարունակվի վավերագրության լուսանկարչության դասընթացը, որը նախատեսված է լուսանկարչության ոլորտում իրենց առաջին քայլերն անող լուսանկարիչների և լուսանկարչությամբ հետաքրքրված անձանց համար: Դասընթացին մասնակիցները կծանոթանան լուսանկարչության հիմնարար սկզբունքներին:
Ժամը 12:30-ին Շուշիի «Նարեկացի» արվեստի միության «Հեքիաթների տանը» կշարունակվեն խեցեգործության դասընթացները:
 
Այս և այլ թեմաների մասին առավել մանրամասն կարող եք ընթերցել artsakhpress.am կայքում: Հետևեք մեզ նաև թվիթերումֆեյսբուքումինստագրամում և յութուբի ալիքում:
 
«Արցախպրես» լրատվական գործակալությունն ամեն օր ներկայացնում է Արցախում տեղի ունեցող իրադարձությունների անոնսը: Շահագրգիռ անձանց հրավիրում ենք համագործակցության: Միջոցառումների մասին տեղեկատվություն կարող եք փոխանցել մեր էլեկտրոնային հասցեի (info@artsakhpress.am) կամ ֆեյսբուքյան էջի միջոցով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. տեսանյութ

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Դեկտեմբերի 23-ից Արցախի դպրոցներում սկսվելու է ձմեռային արձակուրդը. երկարաձգման մասին որևէ հրաման չկա

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Search