Հյուսիսատլանտյան դաշինքը կոչ է արել Իրանին վերադարձնել Հորմուզի նեղուցում զավթած երկու նավթատարները, որոնցից մեկը պատկանում է Մեծ Բրիտանիային։
ՆԱՏՕ-ն պահանջել է Իրանից վերադարձնել զավթած նավթատարները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի տարածած հայտարարության մեջ։ Դաշինքն աջակցում է հարցի կարգավորման բացառապես դիվանագիտական ուղիներին։
Հայտարարության մեջ ասվում է, որ դաշինքը դատապարտում է Հորմուզի նեղուցում երկու կոմերցիոն նավերի զավթումը՝ անվանելով այդ դեպքը «նավարկության միջազգային ազատության համար ակնհայտ մարտահրավեր»։
Նշվում է նաև, որ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներն անհանգստացած են Իրանի ապակայունացնող գործունեությամբ։