Հինգ քաղաքական կուսակցություններ են անցնում Գերագույն ռադայի նոր կազմ կուսակցական ցուցակներով:
Զելենսկու կուսակցությունն ավելի քան 42 տոկոս Է հավաքում Ռադայի ընտրություններում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին են վկայում Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներն արձանագրությունների 30,9 տոկոսի մշակման արդյունքներով:
Առաջատարը նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմնակիցների «Ժողովրդի ծառա» կուսակցությունն Է, որը հավաքում Է քվեների 42,12 տոկոսը: Երկրորդ տեղում ամրապանդվել Է «Ընդդիմաիր պլատֆորմ – Հանուն կյանքի» կուսակցությունը. Վիկտոր Մեդվեդչուկի, Յուրի Բոյկոյի եւ Վադիմ Ռաբինովիչի կուսակցության արդյուքը կազմում Է 12,69 տոկոս: Այնուհետեւ զգալի տարբերությամբ հետեւում են նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխությունն»՝ 8,7 տոկոսով, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինան»՝ 8,2 տոկոսով եւ երաժիշտ Սվյատոսլավ Վակարչուկի «Ձայնը»՝ 6,4 տոկոսով:
Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները կայացել են հուլիսի 21-ին: Կուսակցական ցուցակներով խորհրդարան անցած կուսակցրությունները կստանան 225 մանդատ, եւս 199 պատգամավոր ընտրվում Է միամանդատ օկրուգներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: