Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին Ստեփանակերտում ներկա է գտնվել միջազգային սպորտային պարերի մրցույթ-փառատոնի եզրափակչին եւ մրցանակներ հանձնել հաղթողներին:
Բակո Սահակյանը Ստեփանակերտում ներկա է գտնվել միջազգային սպորտային պարերի մրցույթ-փառատոնի եզրափակչին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահը նման միջոցառումների պարբերական անցկացումը կարեւոր է համարել մեր երկրի մշակութային կյանքում: