Artsakhpress

Քաղաքական

Արցախում կայանալիք ընտրությունները պետք է անցկացվեն ընտրական օրենսգրքի համաձայն. Արթուր Թովմասյան

ԱՀ «Ազատ Հայրենիք» կուսակցությունն քաղաքական այնպիսի կամք ունի, որը Արցախին չի բերի ֆորսմաժորային իրավիճակի:

Արցախում կայանալիք ընտրությունները պետք է անցկացվեն ընտրական օրենսգրքի համաձայն. Արթուր Թովմասյան

Արցախում  կայանալիք  ընտրությունները  պետք  է    անցկացվեն   ընտրական  օրենսգրքի  համաձայն. Արթուր  Թովմասյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝ այս  մասին այսօր  կայացած  ԱՀ  Ազգային  ժողովի  արտահերթ նիստի  ժամանակ  ասել է  «Հայրենիք»   խմբակցության  ղեկավար  Արթուր  Թովմասյանը:
Նրա  խոսքով՝  «Ազատ   Հայրենիք»    կուսակցության  ղեկավար  Արայիկ  Հարությունյանի    ցանկությունն  այն է, որ    Արցախի  ժողովուրդը  պետք  է  ընտրի  իր  առաջնորդին  ու   առաջատար  քաղաքական ուժին:
«ԱՀ-ում   2020  թվականի  մարտին   հերթական  անգամ  տեղի    է  ունենալու  համապետական  ընտրություններ՝ նախագահական  և  խորհրդարանական:  «Ազատ   Հայրենիք»    կուսակցությունը  գտնում  է, որ  այդ  ընտրություններն  Արցախի  պետականաշինության  առանցքային  խնդիրներից  մեկն է լինելու»,-ավելացրել է  Ա.  Թովմասյանը:
Խոսելով ԱՀ   ընտրական  օրենսգրքի  մասին՝   Ա.  Թովմասյանն  ասել   է  նաև, որ   «Հայրենիք»    խմբակցությունում   տեղի  են ունեցել  քննարկումներ, որի   ընթացքում  հնչել  են  բազմաթիվ  առաջարկություններ:
«Ընտրությունների   ժամանակ  մենք   բոլոր  ընտրատեղամասերում ունենալու  ենք   վստահված  անձեր  և   ներկայացուցիչներ:  2020  թվականին  պետք  է  անցկացնենք  այնպիսի  ընտրություններ, որ  և՛  ընդդիմությունը,   և՛  իշխանության  ներկայացուցիչները   գոհ  լինեն   այդ գործընթացից, իսկ միջազգային  դիտորդներն  ու  Արցախի  քաղաքական  բոլոր  ուժերը  գան այն  եզրակացության, որ  ընտրություններն  Արցախում  կայացել  են  ժողովրդավարական,  ընտրական  օրենսգրքի  համաձայն»,-մասնավորապես  ասել է Ա. Թովմասյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում 2-ամյա երեխա է թունավորվել

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ

Search