Artsakhpress

Քաղաքական

Խորհրդարանն ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ բազմաթիվ քննարկումներ և հանդիպումներ է կազմակերպել. Աշոտ Ղուլյան

Գիտակցելով ընտրական օրենսգրքի, որպես իշխանությունների ձևավորման և ընտրությունների հանդեպ հանրության վստահության հիմնական նախապայմանի կարևորությունը նախորդ մեկուկես ամսվա ընթացքում Խորհրդարանը կազմակերպել է օրենսգրքի նախագծի շուրջ բազմաթիվ քննարկումներ և հանդիպումներ՝ խորհրդարանական, արտախորհրդարանական քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, կազմակերպությունների հետ՝ հասկանալու համար վերջիններիս դիրքորոշումները և լսելու նրանց առաջարկությունները:

Խորհրդարանն ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ բազմաթիվ քննարկումներ և հանդիպումներ է կազմակերպել. Աշոտ Ղուլյան

Խորհրդարանն    ընտրական  օրենսգրքի  նախագծի   շուրջ  բազմաթիվ    քննարկումներ  և    հանդիպումներ  է  կազմակերպել. Աշոտ  Ղուլյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝ այս  մասին այսօր  կայացած  ԱՀ  Ազգային  ժողովի  արտահերթ նիստի  ժամանակ  ասել է  ԱՀ   ԱԺ   նախագահ  Աշոտ  Ղուլյանը:
 
Ըստ  նրա՝  ՀՀ    և  ԱՀ  Ազգային  ժողովների  նախաձեռնած    պետական-իրավական  հանձնաժողովների    համատեղ  նիստը, որի  հիմնական  թեման  Արցախի  ընտրական    օրենսգրքի  նախագիծն  էր,  արդյունավետ    հարթակ  հանդիսացավ  երկու   խորհրդարաննների  միջև. այդ  թվում՝  ընտրական  իրավունքի  ոլորտում  փորձի  փոխանակման,  բովանդակային  և  տեխնիկական հարցերի  ուսումնասիրման  համար:
«Արդյունքում  ձևավորվել  է   առաջարկությունների  մի  փաթեթ, որը  ներկայացվել է  ԱՀ  կառավարություն: Այն  է՝  ազատ, աարդար   և  թափանցիկ, ժողովրդավարական     ընտրություններ անցկացնելու    նախադրյալները,   մասնակիցների  հավասար  հնարավարություններն  ապահովող  դրույթների  ամրագրումը, ընտրակաշառքի   ցանկացած   դրսևորումների    բացառումը, ընտրախախտումների  դեմ  արդյունավետ  իրավակարգավորումների ներդնումը,    պատասխանատու  կառույցների  կողմից     ընտրական  գործընթացների   պատշաճ      կազմակերպումն  ու  վերահսկողությունը»,-մասնավորապես  ասել է Ա. Ղուլյանը:
 

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search