Artsakhpress

Սփյուռք

Հույս ունենք, որ Ավստրալիայի կառավարությունն ապագայում կճանաչի Արցախի անկախությունը․ Գլեդիս Բերեջիկլյան (տեսանյութ)

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանի խոսքով՝ Հայաստան իր այս այցի շրջանակում նկատել է՝ հայ ժողովրդի մոտ դրական սպասումներն ավելացել են:

Հույս ունենք, որ Ավստրալիայի կառավարությունն ապագայում կճանաչի Արցախի անկախությունը․ Գլեդիս Բերեջիկլյան (տեսանյութ)

Հույս ունենք, որ Ավստրալիայի կառավարությունն ապագայում կճանաչի Արցախի անկախությունը․ Գլեդիս Բերեջիկլյան (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍՆա Tert.am-ի հետ զրույցում նշել է, որ իհարկե, չի կարող համեմատել Հայաստանն իր երկրի՝ Ավստրալիայի հետ՝ պատմություններն են տարբեր, բայց հույս ունի, լավատես է, որ հայ ժողովրդի վիճակն էլ կարող է լավանալ:
«Այս անգամ իսկապես նկատում եմ, որ հայ ժողովուրդը մեծ հույս ունի ապագայի նկատմամբ և ավելի լավ է ապրում»,- ասել է նա:
Նրա կարծիքով՝ հիմա Հայաստանի դիրքը կարող է բարձրանալ միջազգային ասպարեզում: «Արդեն շատերը տեսնում են, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում և ինչ խաղաղ ձևով: Շատերը հարցնում են՝ այս ի՞նչ երկիր է, ի՞նչ փոփոխություններ է անցկացրել, ի՞նչ պատմություն ունի, ու՞ր է գնում: Կարծում եմ՝ միջազգային մեծ հետաքրքրություն է առաջացել Հայաստանի նկատմամբ, ինչը լավ է»,- ասել է նա՝ նշելով, որ շատերը, այդքանը հաշվի առնելով, գուցե մտածեն՝ իրենք էլ գան Հայաստան, այստեղ բիզնես հիմնեն, ներդրումներ անեն:
Գլեդիս Բերեջիկլյանը հավատացրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կակտիվանան Հայաստանի և Ավստրալիայի պաշտոնյաների միջև փոխայցելությունները: Նա նաև նշել է, որ այդ հարցն արդեն քննարկել է Հայաստանի բարձրաստիճան այրերի հետ:
«Հուսամ, որ մեր հանդիպումներն առաջիկայում կլինեն  պաշտոնական մակարդակով: Հիմա ես եկել եմ որպես անպաշտոն անձնավորություն, շատ ուրախ ձևով, բայց հույս ունեմ, որ կկարողանանք ավելի պաշտոնական կերպով հարաբերություններ ստեղծել, անշուշտ, Ավստրալիայի և Հայաստանի կառավարության, բայց նաև՝ իմ նահանգի հետ: Իմ նահանգն ամենամեծն է Ավստրալիայում՝ ամենամեծ բնակչությամբ, ես վստահ եմ, որ ապագայում կարող ենք մեր հարաբերություններն ավելի պաշտոնական մակարդակի վրա դնել»,- ասել է նա:
Նոր Հարավային Ուելսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունն ու Արցախի անկախությունը: Գլեդիս Բերեջիկլյանի խոսքով՝ ավստրալական համայնքն ամեն ինչ անում  է, որ երկիրն ամբողջությամբ աջակից լինի Հայաստանի համար այս կարևոր հարցերում: 

«Իմ նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, բայց ոչ իմ շնորհիվ, 20 տարի առաջ է եղել: Իմացեք, որ մեր նահանգում նախկին վարչապետերը, նախկին կուսակցությունների առաջնորդները՝ բոլորն ընդունել են Հայոց ցեղասպանությունը: Նույնիսկ մեր խորհրդարանի պարտեզում ունենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Իմ նահանգը նաև ճանաչել է Արցախի անկախության պայքարը: Հույս ունենք, որ Ավստրալիայի կառավարությունը ևս ապագայում կճանաչի Արցախի անկախությունը: Բայց պետք է ասեմ, որ Ավստրալիայի քաղաքականությունը շատ տարբեր է Հայաստանի քաղաքականությունից: Երկրների քաղաքական հարաբերությունները տարբեր են, այդ պատճառով Ավստրալիան չի ընդունել այս հարցերը, բայց հույս ունենանք, որ մոտ ապագայում դրանք կընդունվեն»,- ասել է նա:

Մանրամասները տեսանյութում․

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search